30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչու է թանկացել խոզի միսն, ու ինչ կապ ունի ԲՀԿ պատգամավորը. Ժամանակ

Վերջին շրջանում կտրուկ թանկացել է խոզի միսը՝ 1 կիլոգրամը 2800-3000 դրամից հասել է մինչև 4200 դրամի: ՛՛Ժամանակին՛՛ տեղեկություններ են հասել, որ այդ թանկացումից առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանին պատկանող ՛՛Վասանավի՛՛ ընկերության խոզաբուծական ֆերմայում կտրուկ անկում է տեղի ունեցել: Մեր տեղեկություններով՝ այս ընկերությունում խոզի ամբողջ գլխաքանակի՝ մոտ 25.000 խոզի անկում է տեղի ունեցել: Վ. Կարապետյանը երեկ թերթի հարցին ի պատասխան հաստատել է, որ այսօրվա դրությամբ ոչ մի կենդանի չի մնացել, սակայն չի ցանկացել խոսել անկման պատճառների մասին, որը հավանաբար ինչ-որ հիվանդություն է եղել:

 Հետաքրքիր է, որ այդ հիվանդությունը գրանցվել է միայն Վ. Կարապետյանին պատկանող ընկերությունում: Թերթի աղբյուրները չեն բացառել անգամ, որ անկումը բոլորովին էլ պատահական չի եղել, հակառակ պարագայում այն կարող էր նկատվել նաև այլ գործարարների պատկանող խոզաբուծական ֆերմաներում կամ գյուղացիական տնտեսություններում

Շարունակությունը ՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ