13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վահրամ Մկրտչյանի ունեցվածքը. Հայկական ժամանակ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է ԱԺ պատգամավոր Վահրամ Մկրտչյանի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, որում Մկրտչյանը գրառել է իրեն պատկանող մեկ հողամաս, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք և բնակարան:

Պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 80 մլն դրամ, 180 հազար դոլար և 30 հազար եվրո: Մկրտչյանի տարեկան եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ կազմելով 723 հազար դրամ, գույքը օտարելուց՝ 24.7 մլն դրամ, և վարձակալության դիմաց ստացված վճարից՝ 540 հազար դրամ:

 Ընդհանուր առմամբ, Մկրտչյանի տարեկան եկամուտը կազել է 26 մլն դրամ: Հայտարարագրի ՛՛շարժական գույք՛՛, ՛՛արժեթղթեր՛՛ և այլ բաժիններում որևէ տվյալ գրանցված չէ:

Ըստ ՛՛Հայկական ժամանակի՛՛Վ. Մկրտչյանը հանրության ավելի լայն շրջանակներին հայտնի եղավ՝ որպես Բարսեղ Բեգլարյանին պատկանող ՛՛Բարեպաշտ սերունդ՛՛ հիմնադրամի տնօրեն և ՀԺԱՄ կուսակցության ղեկավար: Նա մասնագիտությամբ ֆիզիկոս է, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու:

 

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ