Մրցանակներ՝ լավագույն ստեղծագործողներին

Նոյեմբերի 21-ին ամփոփվեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի կողմից երիտասարդական տոների առթիվ կազմակերպված «Մի կտոր կրակ» խորագրով երիտասարդ արվեստագետների ցուցահանդես-մրցույթի արդյունքները։ Ցուցահանդես-մրցույթին ներկայացված էին մոտ 150 երիտասարդի ավելի քան 220 գեղանկարները, գրաֆիկական գործերն ու քանդակները։ Նկարիչների միության անդամներից բաղկացած ժյուրին «Լավագույն նկար» անվանակարգում հաղթող ճանաչեց Արամ Ենգիբարյանին, […]