23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

”Իսկ թե գիշերը Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ է մտածել, ես չեմ կարող ասել” /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը չի կարծում, որ ”Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը նախաձեռնությունը` կազմակերպել քաղաքացիական ժողով առանց եռյակի մյուս անդամների հետ խորհրդակցելու, չի խոսում եռյակի պառակտման մասին:  ”Պառակտում չէի համարում, ինչպես մյուսները` Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, նա էլ նորարարություն է մտցնում պրոցեսների մեջ, բաց դռների օր է հայտարարում` քաղաքացիների հետ շփվելու համար”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Ըստ պատգամավորի` եռյակում յուրաքանչյուրը փորձում է համաժողովրդական շարժումը զարգացնել: ”Այնպես չէ, որ ԲՀԿ-ում հանրահավաքներ չեն ուզում”,-նկատեց նա: Սարգսյանը նաև վստահեցնում ` եռյակի մաս կազմող կուսակցությունների մոտեցումները միմյանց փոխլրացնող են, ոչ թե միմյանց բացառում են: ” ”Ժառանգության” մասով մի փոքր դժվար է կողմնորոշվել, որովհետև ամեն մեկը մի բան է ասում, չեմ կարծում, որ տվյալ կարծիքը կիսում է Ռուբիկ Հակոբյանը, իսկ այսօրվա հայտարարությունը խոսում է այն մասին, որ ամեն ինչ չէ, որ այնտեղ քննարկվում է ու ներկայացվում:

”Ժառանգության” մեջ ամեն ինչ այնպես չէ, ինչպես մեզ ներկայացնում են: Ես հակված եմ կարևորելու խմբակցության ղեկավարի տեսակետը, իսկ թե գիշերը Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ է մտածել, ես չեմ կարող ասել: Զարուհի Փոստանջյանն էլ լրիվ այլ բան է ասում”,-շեշտեց նա:

Լյուդմիլա Սարգսյանը կմասնակցի Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած քաղաքացիական ժողովին, եթե հասկանա իմաստն ու նպատակը: Ինչ վերաբերում է Հովհաննիսյանի դժգոհությանը, թե եռյակում ամեն ինչ չէ, որ հրապարակային է արվում, պատգամավորն արձագանքեց. ”Բոլոր մեր քայլերը պետք է իշխանությա՞նը ներկայացնենք”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ