14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հայերը հերթում սպասում են. թուրք գեներալ

Թուրք պահեստազորի գեներալ Հալդուն Սոլմազթուրքը խոսել է 2015-ին Թուրքիայի առջև ծառացած խնդիրների մասին: 

Վերջինիս խոսքերով 2015-ի հունիսին Թուրքիայում կայանալիք համապետական ընտրությունները Արևմուտքի համար լավ առիթ են իշխանություններին պահանջներ ներկայացնելու ու ինչ որ բաներ ստանալու համար, քանզի ընտրությունները իշխանությունների համար երերուն շրջան է, գրում է Ermenihaber.am-ը: 

Ըստ գեներալի՝ այդ պատճառով էլ  Արևմուտքը ցանկանում է մինչև ընտրությունները իշխանություններին պարտադրել երկրում ինքնավար միավորի (քրդական) ստեղծման հիմքերը դնել: 

Սոլմազթուրքի խոսքերով այդ նախագծի մեջ ներառված են նաև հայերը, քանզի այդ ծրագրի ձևավարման մեջ իր ուրույն տեղն ունեն հայերի պահանջները ու վերջիններս սպասում են իրենց հերթին: Եզրափակելով խոսքը՝ թուրք գեներալն ասել է, որ Թուրքիայի համար միակ լուծումը ոչ մի զիջման չգնալն է: 

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ