18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մենք շուտով կունենանք պայթյուն Վրաստանում. Աշոտ Մանուչարյան /վիդեո/

՛՛Հայաստանի ներքին կյանքը ցավալիորեն թմբիրի մեջ է, որովհետև այն ամենը ինչ՝ կատարվում է առօրյա կյանքում, ինչ-որ կուսակցություններ, ինչ-որ խմբեր , ինչ-որ հայտարարություններ և այլն, դա բացարձակապես չի համապատասխանում այն իրավիճակին,  որում գտնվում է աշխարհը և այդ աշխարհից եկող մարտարավերների շրջանակներում՝ մենք ներքին հսկայական մարտահրավերներ ունենք՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՛՛ Ղարաբաղ՛՛ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Մանուչարյանը շեշտեց, որ այս իրավիճակում Հայաստանը քնած է ու հոգնած ու այդ տեսակետից Հայաստանի  վիճակը ուղղակի անթուլյատրելի է.՛՛Կա սրվող վտանգ, մենք երևի թե շուտով կունենանք պայթյուն՝ Վրաստանում: Պայթյունը կբերի նրան, որ Վրաստանը նորից կոմունիկացիաներ, երկաթուղի կարող է փակել Հայաստանի համար՛՛,-նշեց Մանուչարյանը:

Մանուչարյանը անդրադարձավ փոխարտգործնախարարի հայտարարությանը կապված Աբխազիայի հետ, որ այ Ռուսաստանը Աբխազիայի հետ բանակցություններ է վարում ու համաձայնություն է կնքելու մասնավորապես պաշտպանության համակարգի վերաբերյալ.՛՛Եւ  ոչ մի հույս չունի Վրաստանը , բացի հույսը առաջադեմ մարդկության վրա դնելուց՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ