30 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Կրկին հիասթափեցնում եք

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

“Րաֆֆի, Դուք կրկին հիասթափեցնում եք:

Վաղուց մոռացել էի այս գործչին, որի հետընտրական անփառունակ գործունեության արդյունքում Հայաստանում կրկին տարիներով հեռու շպրտվեց գաղափարախոսություն ունեցող ընդդիմություն ունենալու հեռանկարը: Էլի չէի անդրադառնա իրեն, եթե այսօր իր ասուլիսի առյուծի բաժինը ինձ չնվիրեր: Եվ այսպես`

1. Այո՛, ես կես ժամ ուշացումով եմ մասնակցել ԵԺԿ քաղաքական համաժողովի բացմանը, քանի որ ԵՄ կրթության նորանշանակ հանձնակատարի հետ իմ առաջին հանդիպումն էր: Ու թեպետ Բրյուսելում էի կուսակցական օրակարգով, այնուհանդերձ պետական ու գերատեսչական հարցերով նույնպես զբաղվել եմ:

2. Հստակ տպավորություն կար, որ Րաֆֆին բավականաչափ շփոթվել էր, երբ հասկացավ, որ իր ելույթին ես հասցրել եմ ներկա լինել եւ ականջովս լսել իր “պետականամետ” խոսքը:

3. ԵԺԿ-ում իմ ելույթում ես բառացիորեն խնայեցի Րաֆֆուն, շեշտելով, որ Բրյուսելում չէ, որ Հայաստանի ներքաղաքական հարցերը պետք է իրար հետ քննարկենք, ավելին՝ Հայաստանում ժողովրդավարության մակարդակը լիուլի բավարարում է երկրի ներսում նման բանավեճեր լիարժեք ծավալելու համար:

4. ԵԺԿ-ում Րաֆֆու ելույթի միակ նպատակը եվրոպացիների մոտ միակ “եվրոպամետ” գործչի տպավորություն թողնելն էր, սեփական ծառայությունների “ինքնաառաջարկումը”:

5. Ռուսաստանի հարցի բուռն քննարկումների ընթացքում համատեքստից լրիվ դուրս՝ Հայաստանի Եվրասիական ընտրության մասին բուռն պոռթկումը Րաֆֆիի կողմից էժան «մարտավարություն» էր, որը որեւէ կապ չունի ազգային շահ, հայրենիք, սեփական պետություն եւ այլ հիմնարար արժեքների հետ: Դիվանագիտական այբբենարանին ուղղակիորեն հակասող վայ-մարտավարություն էր դա:

6. Մեր հայրենասեր Րաֆֆին այլեւս չխոսեց ԵԺԿ-ում, անգամ երբ ելույթ ունեցավ ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբակցության ղեկավար Պեդրո Ագրոմոնտը, որը հայտնի է իր հակահայկական նախաձեռնություններով:

Շեշտեմ, որ միայն ինձ վրա մնաց նրան անդրադառնալու պատիվը:
7.Եվրասիական ընտրությունը սատարող երկու ուժերի կողքին, հարթակում, “եվրոպամետ” Րաֆֆու ներկայությունը դժվար է արդարացնել. “Կգա ժամանակ ես իրենց կողքին չեմ լինի, եւ նրանք ձեզ հետ կլինեն” քաղաքական հռչակումով անգամ:

Ինչեւէ, ԵԺԿ-ն, լինելով Եվրոպայի լրջագույն ու առաջատար քաղաքական ուժը, կարեւորագույն գործընկեր է մեզ համար, որտեղ անդամ երեք հայաստանյան կուսակցությունները, կարծում եմ, պետք է հետապնդեն բացառապես ազգային եւ պետական շահ:

Հ.Գ. Հուսով եմ, այսօրվա մամուլի ասուլիսում հնչած՝ մտքի մյուս փայլատակումներից հետո Րաֆֆու քաղաքական կշիռը եռյակում գոնե մի քիչ կբարձրանա:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մեղադրել Արմեն Աշոտյանին, որ ԵԺԿ-ում Հայաստանի շահը ճիշտ չի ներկայացվում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ