21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը մեղադրեց Արմեն Աշոտյանին

”Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ ԵԺԿ-ի կողմից ճանաչման ու դատապարտման, հատուցման պահանջի հրաժարականի խնդրից եմ խոսել Բրսյուսելում”,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն` անդրադառնալով մամուլի հրապարակմանը, թե ԵԺԿ նիստում ինքը մուննաթ է եկել ԵԺԿ-ի վրա, որ ճանաչել են ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները:

Հովհաննիսյանը նշեց, որ այդ նույն համաժողովում էր ՛՛մեկ այլ ներկայացուցիչ այլ կուսակցությունից, որ ուշացավ՛՛ /խոսքը ԿԳՆ Արմեն Աշոտյանի մասին է-հեղ./:

”Ւմ ճշմարտությունը սա չէ, բայց վեր է ամեն ինչից: Բացեցին ժողովն ու ասեցին, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը սխալ էր, այդ աղբյուրը ներկա չէր այդ խոսքի ժամանակ, իսկ երբ հետո ես ելույթ ունեցա, ասեցի, որ եթե Պուտին եք ասում, կա Եվրոպայի երկակի քաղաքականություն, կա Ալիև”:

Ըստ Հովհաննիսյանի` սա հայ մարդու արժանապարտվության հարցն է: ”Մենք դեմ ենք ԵՏՄ-ին, կողմ ենք Ռուսաստանի, Եվրոպայի, Ամերիկայի, Չինաստանի, Իրանի, Վրաստանի հետ երկկողմանի համագործակցության, որ հիմնված կլինի փոխադարձ հարգանքի վրա”,-շեշտեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ