10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 7, 2014

՛՛Հանցագործը թուրքական պետությունն է՛՛

Անդրադառնալով կառավարության կողմից ակնկալվող կառուցվածքային փոփոխություններին՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է, որ իր կարծիքով՝ իշխող դասակարգը ցայտնոտնի մեջ է, ինչի համար էլ արագ տեղաշարժեր են արվում: Բանախոսն ասել է, որ տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ստեղծումը պետական բյուջեի վատնում է, եւ ամենայն հավանականությամբ՝ ինչ-որ մեկին ցանկանում են առաջ տանել […]

Տղայիս դիակը կհանեմ….պատրաստ են հացադուլ սկսել

Խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը որոշել են անժամկետ նստացույց սկսել նախագահ նստվայրի առջև։ Նրանք նշել են նաև, որ պատրաստ են հացադուլ հայտարարել: Մայրերը արդեն բավականին երկար ժամանակ պահանջում են հանդիպում՝ Սերժ Սարգսյանի հետ։ ՛՛Ինչքան էլ նախագահը զբաղված լինի մեզ պետք է 15 րոպեով ընդունի, պետք է իմանա մեր ծնողներիս պահանջը դա է՛՛,-մեզ հետ զրույցում նշեց […]

Թուրք պրոֆեսորը կոչ է արել ուժեղացնել ցեղասպանության ժխտողականությունը

Ստամբուլի համալսարանի եվրասիական ինստիտուտում կազմակերպվել է Հայոց ցեղասպանությունը ժխտող կոնֆերանս: Մասնակիցների թվում են եղել պաշտոնաթող դիվանագետ Ալև Քւլըչը, ադրբեջանցի պատգամավոր Գանիրա Փաշաևան, պրոֆեսոր Քեմալ Չիչեքը և մի շարք այլ գիտանականներ ու դիվանագետներ, տեղեկացնում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական ՛՛Ուլուսալ քանալ՛՛-ին: Կոնֆերանսի մասնակիցները հայտարարել են, թե իբր Հայոց ցեղասպանությունը սուտ քարոզչություն է, և այդ համատեքստում կարևորել […]

Հայաստանը կարող է շահավետ լինել ԵՄ-ի համար /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը գտնում է, որ Հայաստանը կարող է շահավետ լինել ԵՄ-ի համար՝ ԵՏՄ-ի տարածքում ապրանք իրացնելու համար: ՛՛Հայաստանը ԵՏՄ մյուս երկրների համեմատ ունի բավական զարգացած իրավական դաշտ: Եթե ԵՄ երկներն ուզում են իրենց արտադրանքն իրացնել Ռուսաստանում, որտեղ կան ավելի կոշտ մեխանիզմներ, դա կարելի է անել Հայաստանի ճանապարհով՛՛,-այսօր […]

ԵՏՄ անդամակցությունը չի հեշտացնի աշխատանքային միգրատների կյանքը

Մեր հասարակությունում կարծիքներ են պտտվում, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամագրվելու հետևանքով կհեշտանա հայ միգրանտների ՛՛գործը՛՛ Ռուսաստանում: Ուստի, հարկ ենք համարում հայտնել, որ Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրով որևէ նման բան նախատեսված չէ: Միակ արտոնությունը, որը տրվում է ԵՏՄ անդամ պետությունների միգրանտներին` դա անվճար շտապ բժշկական օգնությունն է (անվճար ՛՛շտապօգնության՛՛ կանչի իրավունք): Որևէ այլ արտոնություն […]

Ջուր չի լինի

՛՛Երևան Ջուր՛՛  ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ.  նոյեմբերի 10-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Մուրացանի, Նոր Արեշի 2, 4 փողոցների և Ռոստովյան փողոցի 34, 36 համարների ջրամատակարարումը:  Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:                               ՛՛Երևան Ջուր՛՛ ՓԲԸ   07.11.2014թ. 

Սպասելի որոշում՝ անորոշ հեռանկարով

Տեղի ունեցավ ԲՀԿ քաղխորհրդի նիստ, որը որոշում կայացրեց` «Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ» ստեղծելու մասին: Ու թեև ԲՀԿ առաջնորդը դեռևս հոկտեմբերի 24-ին էր հայտարարել, թե արդեն սկսվել են այդ գրասենյակների հիմնման աշխատանքները, բայց այդ մասին որոշումը կայացվեց ու հրապարակվեց միայն այսօր: Նշված փաստաթղթի ամենակարևոր բնութագրիչը դրանում պարունակվող նորությունների չափազանց փոքր քանակն է: Այսպես, փաստաթղթի առաջին կետում […]

Նախագահը ցավակցել է Խանամիրյանների ընտանիքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Խանամիրյանների ընտանիքին՝ Լիբանանի Հանրապետության նախկին նախարար և պատգամավոր Սուրեն Խանամիրյանի մահվան կապակցությամբ: ՛՛Ցավով տեղեկացա լիբանանահայ քաղաքական և հասարակական ականավոր գործիչ, Լիբանանի Հանրապետության նախկին նախարար և պատգամավոր, մեծ հայրենասեր Սուրեն Խանամիրյանի մահվան մասին: Իր երկարամյա բեղմնավոր և բազմաբովանդակ գործունեությունը Սուրեն Խանամիրյանը նվիրել է Լիբանանի զարգացմանը, հայկական կրթական ավանդույթների […]

Ավտոճանապարհները բաց են

Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 7-ինՙ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի