՛՛Հանցագործը թուրքական պետությունն է՛՛
Անդրադառնալով կառավարության կողմից ակնկալվող կառուցվածքային փոփոխություններին՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է, որ իր կարծիքով՝ իշխող դասակարգը ցայտնոտնի մեջ է, ինչի համար էլ արագ տեղաշարժեր են արվում: Բանախոսն ասել է, որ տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ստեղծումը պետական բյուջեի վատնում է, եւ ամենայն հավանականությամբ՝ ինչ-որ մեկին ցանկանում են առաջ տանել և նախարար դարձնել:
՛՛Ինչ վերաբերում է Արտակարք իրաիճակների նախարարությունը Տարածքային կառավարման նախարարությանը միացնելուն,ապա այդ երկու նախարարություններն իրար հետ կապ չունեցող նախարարություններ են՛՛,- ասել է նա:
Ասուլիսին ներկա դիվանագետ Արման Նավասարդյանն էլ այս առթիվ ասել է, որ թեև ամենուրեք հասարակական դիվանագիտության առաջընթաց է նկատվում, բայց Հայաստանի պայմաններում նոր կառույց ստեղծելն այնքան էլ տեղին չէ:
՛՛Այս փոփոխությունները կառաջացնեն նաև միջգերատեսչական կրքերի բորբոքում՛՛,- ասել է նա:
Բանախոսներն անդրադարձել են նաեւ թուրքական ՛՛Պոստա՛՛ թերթում տպագրված Շառլ Ազնավուրի հարցազրույցին: Ա. Նավասարդյանն այն որակել է իբրեւ ինֆորմացիոն պատերազմի հերթական դրսևորումներից մեկը:
՛՛Որքան մոտենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այնքան Թուրքիան նման բաներ ավելի շատ է անելու՛՛,- ասել է նա:
Լևոն Շիրինյանն էլ նշել է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ չպետք է ակնկալիքներ ունենալ, որ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլեր կարող են լինել:
՛՛Ցեղասպանության ակտի մեջ հանցագործը թուրքական պետականությունն է: Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի թուրքական պետությունը չդառնա հանցագործության սուբյեկտ, իսկ մենք պետք է ապացուցենք, որ հանցագործը թուրքական պետությունն է՛՛,- ասել է նա: