21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը կարող է շահավետ լինել ԵՄ-ի համար /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը գտնում է, որ Հայաստանը կարող է շահավետ լինել ԵՄ-ի համար՝ ԵՏՄ-ի տարածքում ապրանք իրացնելու համար: ՛՛Հայաստանը ԵՏՄ մյուս երկրների համեմատ ունի բավական զարգացած իրավական դաշտ: Եթե ԵՄ երկներն ուզում են իրենց արտադրանքն իրացնել Ռուսաստանում, որտեղ կան ավելի կոշտ մեխանիզմներ, դա կարելի է անել Հայաստանի ճանապարհով՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Գ. Մինասյանը:

՛՛Մենք ունենք բավական լավ հնարավորություններ, որպեսզի ներդրումների խնդիրն եկող տարվա ընթացքում արդյունավետ դրսևորվի՛՛,-նկատեց նա: Պատգամավորի խոսքով՝ հայ տնտեսվարողները պետք է ջանադիր գործունեություն ծավալեն՝ ԵՏՄ ու Եմ երկրներին ներկայացնելով այդ հնարավորությունները: Ներդրումները կախված են նաև ևս մեկ հանգամանքից, թե այս նեգատիվ զարգացումները՝ տնտեսական ու ոչ տնտեսական որքան կխորանան: ՛՛Ամենալավ հնարավորությունների դեպքում, եթե մենք չափազանց ակտիվ չլինենք, ապա արդյունքն էլ լավը չի լինի՛՛,-նշեց Գ. Մինասյանը:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե որ դեպքում ՀՀ-ը կարող է զրկվել GSP+-ից:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ