Հրավիրում են շաբաթօրյակի

Հարգելի համաքաղաքացիներ, Երեւանի քաղաքապետարանը նոյեմբերի 8-ին բոլորին հրավիրում է մասնակցելու համաքաղաքային շաբաթօրյակին եւ ծառատունկին: Մաքրման աշխատանքներին զուգահեռ կազմակերպված աշնանային ծառատունկին մայրաքաղաքում կտնկվի ավելի քան 20 հազար ծառ: Ակնկալում ենք մայրաքաղաքի մաքրությամբ ու հարմարավետությամբ մտահոգ բոլոր պետական եւ հասարակական կազմակերպությունների, կրթական եւ առողջապահական հաստատությունների, համատիրությունների եւ անհատ քաղաքացիների ակտիվ մասնակցությունն ու ներդրումը մայրաքաղաքի մաքրության ապահովման եւ […]