Մենք հայ ենք, սա է մեր երգը /վիդեո/

Հոկտեմբերի 8-ը՝ Կոմիտասի ծննդյան օրը, հայ երիտասարդները որոշել էին նշել յուրահատուկ ձևով։ Նրանք քաղաքային տրանսպորտի վարորդներին ձայնասկավառակներ էին բաժանում, որոնց վրա ձայնագրված էին հայկական ժողովրդական երգեր: Երիտասարդները կոչ էին անում լսել, սովորել և տարածել մաքուր հայկական երգ ու երաժշտություն և այսուհետ մերժել հանրային տրանսպորտում հնչող ցածրորակ երգերը, որոնք ոչ մի կապ չունեն հայկական մշակույթի հետ: […]