31 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

՛՛Թաղեմ գլուխդ՝ ասեց՛՛ /վիդեո/

Ալֆրեդ Ավագյանը Պարսկաստանից՝ Գերմանիա ՛՛փախավ՛՛ բանակում չծառայելու համար: Պատանին պարզապես չէր ուզում ժամանակ կորցնել, երազում էր հնարավորինս շուտ յուրացնել բժշկի մասնագիտության նրբությունները:

Առաջին անգամ Հայաստան՝ արդեն բժիշկ Ավագյանը եկավ Անկախությունից հետո: Այդ ժամանակից սկսած նա պարբերաբար Հայաստան է գալիս առաքելությամբ.՛՛Ես պետք է անպայման, անվճար բժշկական օգնություն ցույց տամ՝ անապահով հայրենակիցներիս: Այս անգամ Հայաստանում եղա երեք օր ու երեք օրն էլ իմ սարքավորումով զննումներ անցկացրի՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում՛՛,-մեզ հետ զրույցում պատմեց Ավագյանը:

Ալֆրեդ Ավագյանը ապրում, աշխատում է հիմնականում Պարսկաստանում և Ամերիկայում:

՛՛Սահմանին ապրում են հիանալի մարդիկ՝ նեղության մեջ: Գյուղի մարդիկ ու իրանց գյուղապետը մի միտք ունեն, որ իրար օգնեն, իրար հետևեն: Գյուղի մարդիկ առողջ էին՝ միայն արյան ճնշում ու մեկ էլ լեղապարկի քարեր ունեին՛՛,-պատմեց Ավագյանը և հիշեց մի դեպք.՛՛Երկու պառավ կին եկան, մեկը, որ իմացավ հարևանը առողջա սկսեց կռիվ անել՝ թաղեմ գլուխդ, ասեց, որ առողջ էիր իմ ցորենը ինչի չմաքրեցիր՛՛:

Մանրամասները՝  Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ