Մենք հայ ենք, սա է մեր երգը /վիդեո/
Հոկտեմբերի 8-ը՝ Կոմիտասի ծննդյան օրը, հայ երիտասարդները որոշել էին նշել յուրահատուկ ձևով։ Նրանք քաղաքային տրանսպորտի վարորդներին ձայնասկավառակներ էին բաժանում, որոնց վրա ձայնագրված էին հայկական ժողովրդական երգեր:
Երիտասարդները կոչ էին անում լսել, սովորել և տարածել մաքուր հայկական երգ ու երաժշտություն և այսուհետ մերժել հանրային տրանսպորտում հնչող ցածրորակ երգերը, որոնք ոչ մի կապ չունեն հայկական մշակույթի հետ: Նրանք նաև նշում էին, որ մենք իսկական գոհարներ ունենք, որոնք պարզապես չենք ճանաչում:
Ակցիայի կազմակերպիչներն էին ՛՛Խազեր՛՛ երգչախումբը, Նախախորհրդարանի երիտասարդները, ՛՛Մենք՛՛ ազգային երգի ու պարի խումբը, ՛՛Քարահունջ՛՛ ֆոլկ խումբը, ՛՛Կանաչ ջոկատ՛՛ բնապահպանական խումբը: Նրանց խոսքերով՝ սա ոչ թե մեկօրյա ակցիա էր, այլ կրելու է շարունակական բնույթ:
Մանրամասները՝ տեսանյութում