30 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

՛՛Երևանը նաև մեր քաղաքն է՛՛ /վիդեո/

՛՛Երևանը նաև մեր քաղաքն է՛՛ստորագրահավաքի նախաձեռնողները այսօր քաղաքապետարանին հանձնեցին 2796 թերթիկները: Այս թերթիկների միջոցով քաղաքացիները կոչ են անում ավելացնել մատչելիության ապահովմանն ուղղված գումարները: Նախաձեռնության անդամները մեկ ամիս շրջել են մայրաքաղաքի փողոցներով և հնարավորություն տվել քաղաքացիներին առաջարկներով միանալ ակցիային:

Քաղաքապետի օգնական՝ Սամվել Մերթարջյանը հավաստեց, որ քաղաքապետարանը հնարավորինս ջանքեր է գործադրում և տարեցտարի ավելի շատ գումարներ են ներդրվում մատչելիության ապահովման համար:

Նախաձեռնության ղեկավար Զարուհի Բաթոյանը նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձինք նույնպես ցանկանում են միանալ տոնակատարությանը, սակայն ոչ բոլոր վայրերում կան համապատասխան թեքահարթակներ և նրանց հասարակությանը ու տոնական միջոցառմանը լիարժեք ինտեգրելու այլ միջոցնեևր:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ