09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 25, 2014

Տագնապ էր հայտարարված. Ժամանակ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող գործարաններում, հիմնարկներում, հանքերում և բազմաթիվ այլ հաստատություններում աշխատակիցներին հստակ հրահանգված է անպայման ներկայանալ հանրահավաքին, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատակցի վրա պարտավորություն է դրված իր հետ բերել ևս 4 հոգու: Շարունակությունը՝ ՛՛Ժամանակի՛՛ այսօրվա համարում:

Ծառուկյանի խոսքը գետնով տվեցին. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛ԲՀԿ-ի գործարար հատվածը, այնուա­մենայնիվ, Ծառուկյանի խոսքը գետնով տվեց, կամ էլ պետք Է ենթադրել, որ նրանք չեն հավատում իրենց ղեկավարի սկսած իշխանափոխության պայքարին ու գլուխները ցւսվի տակ չեն ուզում դնել: Ի հեճուկս հանրահավաքին պարտադիր ներկա գտնվելու’ օրեր առաջ Ծառուկյանի արած հայտարարությանը, ԲՀԿ-ի օդիոզ կերպարները ներկայացել Էին ոչ ամբողջական ներկապնակով: Թեեւ նա­խորդ հանրահավաքի համեմատությամբ […]

Ոսկու Վաղարշը խելոքացել է. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը, հասկանալով, որ շաբաթներ առաջ իր իսկ շուկայում նախաձեռնած ջարդը կարող է չմարսել՝ աշխատողները կարող են մուռ հանել, խելոքացել է ու հաշտություն է կնքել աշխատակիցների հետ։ Վաղարշը նույնիսկ առևտրականներին սովորեցրել է, թե ինչպես պետք է մասնակցել միտինգներին. նա խորհուրդ է տվել միտինգ գնալիս իրենց տեղերը դատարկ չթողնել, մարդ […]

Տարաձայնություններն ակնհայտ են. 168 ժամ

՛՛168 ժամը՛՛ գրում է. ՛՛Չնայած ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՛՛Ժառանգությունը՛՛ հանդես են գալիս որպես եռյակ, սակայն երեկվա հանրահավաքի ժամանակ այս կուսակցությունների ղեկավարների ելույթներն ընդգծեցին նրանց միջև առկա տարաձայնությունները։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ իրենք ինչ-ինչ նկատառումներից ելնելով չեն հստակեցնում իրենց պահնաջների ժամանակացույցը, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը պահանջում է իշխանությունների հրաժարականը և որպես արտահերթ ընտրությունների […]

Էհ ժամանակներ. Հայկական ժամանակ

”Հայկական ժամանակը՛՛ գրում է. ՛՛Երեկ ոչ իշխանական ուժերի երթից հետո Ազատության հրապարակի մոտակայքում գտնվող ճաղերին քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին մի քանի պաստառներ էր փակցրել, որոնցում նկարագրված էին մարտիմեկյան դեպքերը, դրանց ընթացքը, կային լուսանկարներ, որոնցում Մարտի 1-ի կազմակերպիչներն m մասնակիցներն էին: Այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Տիգ­րան Թորոսյանը, Աղվան Հովսեփյանը, եւ երեկ հանրահավաքի հարթակում կանգնածներից […]

Սկում ենք. Հայկական ժամանակ

‘’Հայկական ժամանակը՛՛ գրում է. ՛՛Այս տարվա հոկտեմբերի մեկի դրությամբ ՀՀ արտաքին պահուստը կազմել է մեկ միլիարդ 663 մլն դոլար, ինչն ամենացածր ցուցանիշ է վերջին առնվազն մեկ տարվա կտրվածքով: Մեկ ամսվա ընթացքում այն նվազել է մոտ 90 մլն դոլարով:  Համեմատության համար նշենք, որ այս տարվա սկզբին մեր արտաքին պահուստները կազմում էին ավելի քան 2.1 մլրդ:Եվս մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՍեպտեմբերիՆոյեմբերի