02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ծառուկյանի խոսքը գետնով տվեցին. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛ԲՀԿ-ի գործարար հատվածը, այնուա­մենայնիվ, Ծառուկյանի խոսքը գետնով տվեց, կամ էլ պետք Է ենթադրել, որ նրանք չեն հավատում իրենց ղեկավարի սկսած իշխանափոխության պայքարին ու գլուխները ցւսվի տակ չեն ուզում դնել: Ի հեճուկս հանրահավաքին պարտադիր ներկա գտնվելու’ օրեր առաջ Ծառուկյանի արած հայտարարությանը, ԲՀԿ-ի օդիոզ կերպարները ներկայացել Էին ոչ ամբողջական ներկապնակով:

Թեեւ նա­խորդ հանրահավաքի համեմատությամբ նոր դեմքեր Էին ավելացել հրապարա­կում’ ի դեմս Աջափնյակ համայնքը ներ­կայացնող ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի, սոցապ նախկին նախարար Արթուր Գեւորգյանի, Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանի, Հրանտ Դավթյանի: Առաջին եւ երկրորդ հանրահավաքներին ներկա Էին ՛՛ստա­ժավորներ՛՛ Շշի Մելոն, Աբրահամ Մա­նուկյանը, Բռլյանտի Արշակը’ Արշակ Մխիթարյանը: Այդուհանդերձ, բացակաների թիվն ավելի շատ էր՛՛:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ