Տարաձայնություններն ակնհայտ են. 168 ժամ
՛՛168 ժամը՛՛ գրում է. ՛՛Չնայած ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՛՛Ժառանգությունը՛՛ հանդես են գալիս որպես եռյակ, սակայն երեկվա հանրահավաքի ժամանակ այս կուսակցությունների ղեկավարների ելույթներն ընդգծեցին նրանց միջև առկա տարաձայնությունները։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ իրենք ինչ-ինչ նկատառումներից ելնելով չեն հստակեցնում իրենց պահնաջների ժամանակացույցը, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը պահանջում է իշխանությունների հրաժարականը և որպես արտահերթ ընտրությունների ժամկետ նշեց մինչև 2015թ. ապրիլի 24-ը։ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց նաև, որ ինքը կողմ է ազատամարտիկների կողմից նստացույց սկսելու պահանջին, մինչդեռ ԲՀԿ նախագահն ասաց, որ ոչ մի նստացույց էլ չի լինելու:
Այս ամենը և էլի շատ հակասություններ ցույց են տալիս, որ եռյակի անդամ կուսակցությունների միջև չկա ոչ միայն միասնություն, այլև նույնիսկ տարրական մեխանիզմներ, որոնք կօգնեին ի ցույց չդնել կամ չընդգծել այդ հակասությունները՛՛:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: