09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 25, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով հոկտեմբերի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն: Այցի շրջանակներում հոկտեմբերի 27-ին ՀՀ Նախագահը հանդիպում կունենա Ֆրանսիայի Նախագահի հետ, որտեղ կքննարկվի հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Ֆրանսուա Օլանդի հետ Սերժ Սարգսյանը կքննարկի նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր: Նույն օրը Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ ԵԱՀԿ […]

Վախենում է հարազատների համար.ահազանգում է /վիդեո/

՛՛Ո՞վ է տեսել ֆունդամենտը չգցած` փող տան սեփականատիրոջը՛՛,-՛՛Տոնուս՛՛ ընկերության կողմից տուժած քաղաքացին չի գտնում ելքը: Չի ուզում ներկայանալ անուն ազգանունով: Իր փոխանցմամբ՝ վախենում է հարազատների համար: Պատմությունը պատմում է, սակայն, ու պահանջում արդարություն ու հավատում է: 50 հազար դոլար վճարել է 9 տարի առաջ՝սպասել է բնակարանի: ՛՛Ես պահանջում եմ, մենք ենք մուծել էտ շենքի փողը: […]

՛՛Շեֆ՛՛-երն են որոշել

ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. ՛՛Այսօր փոքր խմբով (մոտ 40 հոգի) իմ այգում նշեցինք դարակազմիկ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ թերթի հրատարակման 27 ամեակը։ Դրանից յետոյ իմ պարտքն համարեցի լսել եռեակի միակ ՛՛եվրոպամետ՛՛-ին ու … ահա թէ ինչեր է դուրս տուել այդ դժբախտը.՛՛Մենք ինքներս եղել ենք եւրոպական սերտաճման ինտեգրման կողմնակից, բայց մենք հիմա ինքներս վերանայում ենք […]

Վարչապետն ընդունել է իրացման գոտիների բնակիչներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանում կառուցապատման նպատակով օտարված բնակելի տարածքների բնակիչներին, ովքեր ներկայացրել են իրենց խնդիրները:Կառավարության ղեկավարը նշել է, որ կառուցապատող ընկերության կողմից շինարարական աշխատանքները և փաստաթղթային հարցերը  պետք է լուծվեն սահմանված ժամանակացույցով և հավաստիացրել բնակիչներին, որ նրանց հուզող խնդիրները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում:

Գիտնականները պարզել են այն ֆիլմերը, որոնք օգնում են նիհարել

Վեսթմինսթերյան համալսարանի գիտնականները պարզել են, թե հայտնի ֆիլմերից որոնք են ունակ ստիպել մարդու օրգանիզմին ազատվել ավելորդ կիլոգրամներից: Պարզվել է, որ այդ առումով ամենաարդյունավետը սարսափ ֆիլմերն են: Դրանց դիտելու ժամանակ մարդու մոտ արագանում է զարկերակի ռիթմը, ադրենալինի ակտիվ հոսք է սկսում դեպի ուղեղ, իսկ դրան հաջորդող ախորժակի կորուստը եւ մյուս կողմից` նյութափոխանակության արագության ավելացումը նպաստում են […]

՛՛Աթոռն՛՛ ո՞ւմ կմնա /վիդեո/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը վստահ է, որ որոշ ժամանակ անց եռյակի ներսում եղած տարաձայնությունները պառակտման առիթ են դառնալու: Բացի այդ, ըստ նրա, 3 լիդերները չեն կարողանալու միմյանց միջև բաժանել առաջնորդի ՛՛աթոռը՛՛: ՛՛Միշտ ընդդիմության պառակտումը եկել է լիդերության խնդրով՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ադիբեկյանը բերեց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակը, երբ 2013 թվականի նախագահական ընտրություններում նա […]

Փլուզվել է տանիք. կա զոհ

Հոկտեմբերի 25-ին, ժամը 09.18-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կոտայք – Կապուտան ավտոճանապարհի 1-ին կմ-ում գտնվող հանդամասում փլուզվել է անասնագոմին (պատկանում է Լ. Մ.-ին, ծնվ. 1974 թ.) հարակից շինության երկաթբետոնե տանիքից (30 քմ) մոտ 18 քմ հատված, որի հետևանքով ներսում […]

Տղամարդը քնում է բարակ պարանի վրա /ֆոտո/

51-ամյա չինացին իրեն շատ հարմարավետ է զգում բարակ պարանի վրա: Լյան Յանգը պարանին պառկած կարող է հանգիստ շարժվել եւ չընկնել: Հետաքրքրական է, որ նա հենց պարանի վրա էլ քնում է: ՛՛Սկզբում սովորեցի պահել հավասարակշռությունս 3 պարանների վրա: Բայց շատ եմ վայր ընկել, մինչեւ սովորել եմ՛՛,- ասում է տղամարդը, ով ի վերջո այնքան է վարպետացել, որ […]

ՕԵԿ-ը կհամալրի՞ եռյակի շարքերը /վիդեո/

Ի՞նչու ՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցությունը չի միանում ոչ իշխանական եռյակին: Արդյո՞ք հրավեր չի եղել եռյակի ներկայացուցիչների կողմից և բոլորովին վերջերս իշխանությունից հրաժարված ՕԵԿ-ը որքանո՞վ է մտահոգ ժողովրդի առաջ ծառացած խնդիրների և լուծման ինչ տարբերակներ կառաջարկի հարցերի շուրջ զրուցեցինք Աժ  ՛՛Օրինաց Երկիր՛՛ խմբակցության պատգամավոր, ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանի հետ: Մարգարյանը նշեց, որ իրենց օրակարգում եռյակին միանալու հարց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՍեպտեմբերիՆոյեմբերի