09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 14, 2014

՛՛Լևոն Զուրաբյանը խոստովանում է՛՛

՛՛Որքանով ես եմ հասկացել՝ գլխավոր նշակետը մնում է արտահերթ ընտրությունները, և այդ պատճառով անհանսգատնալու խնդիր ունենք, որ ծայրահեղ զարգացումների չգնա Հայաստանը՛՛,-այսօր ասուլիսին ասաց ԱԺ նախկին պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանը՝  պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե եռյակի առաջնորդների ելույթները արտահերթ ընտրությունների, թե հերթականի նապխապատրաստության մասին էին խոսում:   Նա վստահ է՝ հավաքված ժողովրդի ու հարթակում գտնվողների լարման աստիճանները […]

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Կիպրոսի խորհրդարանի նախկին նախագահ Մարիոս Գարոյանի հետ

Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Կիպրոսի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի հայազգի անդամ Մարիոս Գարոյանի եւ Ներկայացուցիչների պալատի անդամ, Միջխորհրդարանական միությունում Կիպրոսի պատվիրակության ղեկավար Ավերոֆ Նեոֆիտուի հետ: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանին եւ Կիպրոսին միավորում են պատմական հարուստ ժառանգությունը, հոգեւոր արժեքները, […]

“Իսլամական պետության” գրոհայինները հսկողության տակ են վերցրել սիրիական Քոբանի քաղաքի մոտ կեսը. ԶԼՄ-ներ

 “Իսլամական պետություն” ահաբեկչական կազմակերպությունը հսկողության տակ է առել Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Քոբանի քաղաքի տարածքի մոտ կեսը, հայտնում է ТАСС գործակալությունը` հղում անելով Fox News հեռուստաընկերությանը: Fox News-ի աղբյուրի տեղեկություններով՝ ԻՊ գրոհայինները պահում են սահմանամերձ սիրիական Քոբանի քաղաքի մոտ 50 տոկոսը, որտեղ կատաղի մարտեր են ընթանում ԻՊ և քրդական ուժերի միջև, որոնց օդում աջակցում […]

ԵՏՄ անդամակցությունը լայն դռներ է բացում Հայաստանի համար.Գագիկ Մելիքյան /վիդեո/

՛՛Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի  անդամակցությունը լայն դռներ է բացում տնտեսական զարգաման և ինչու չէ նաև անվտանգության լրացուցիչ երաշխիքների առումով, լրացուցիչ երախավորումների առումով,այդ առումով պետք է նշեմ, որ  ապրանքների ազատ տեղաշարժի առավելություններ կնձեռնի, կապիտալի ազատ տեղաշարժի, ինչու չէ նաև աշխատուժի, ներդրումների՛՛-այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Պատգամավորի […]

Հանկարծ դոմինոյի էֆֆեկտի չենթարկվի հասարակությունը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանը եռյակի հանրահավաքում միասնական ասելիք չի նկատել:  ՛՛Միասնական կարծիքի չեն կարողանում հանգել, և դժվար է պատկերացնել, թե որ կարծիքն է գերակա՝ որպես ընդհանրական կարծիք՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: ՛՛Մեկը հայտարարեց, որ մարգինալներ են, մյուսն էլ ասաց, որ այսօրս ստորագրելով անթույլատրելի անցում է իրականացվել՛՛: Ըստ Վ. Խաչատրյանի՝ այն իրավիճակը, […]

Անհայտ անձինք այրել են Ադրբեջանի պետական դրոշը

Ադրբեջանական Կյուրդամիր քաղաքի Դրոշի հրապարակում անհայտ անձինք վառել են Ադրբեջանի պետական դրոշը, հաղորդում է Haqqin.az-ը: Դեպքը տեղի է ունեցել երեկ: Թե ինչպես են կարողացել անհայտ անձինք վառել դրոշը, որը բարձրացված է եղել դրոշաձողի վրա, առայժմ հայտնի չէ: Դրոշն ամբողջությամբ այրվել է, իսկ դրոշաձողի վրա երևացել են այրման հետքերը: Դեպքի վայր են ժամանել բազմաթիվ ոստիկաններ: 

Խոսում է Արագածոտնի մարզպետի դեմ. Հրապարակ

Արագածոտնի մարզպետարանի կրթության եւ սպորտի վարչության նախկին պետ Պարգեւ Համբարձումյանը, ով մոտ 8 ամիս է, ինչ կալանավորված է, “Հրապարակ”-ի տեղեկություններով, սկսել է խոսել իր նախկին ղեկավարի դեմ: Թերթը հիշեցնում է, որ Համբարձոմյանը կալանավորվել է այս տարվա փետրվարին` ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին կետի հատկանիշներով` պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը […]

Կունենանք մայրաքաղաք-պետությունն` անունն էլ Երևան

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Facebook-յան իր էջում գրել է. “Այս օրերին վանաձորցու հայացքով ու տեսանկյունից հետևում էի Էրեբունի-Երևանի տոնակատարությանը և այնպիսի տպավորություն ստացա, որ մեր մյուս քաղաքներն ու գյուղերը այնքան լավ վիճակում են, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ նման ճոխություն` այն էլ ամեն տարի: Հայաստանում առանց այդ էլ պետական միջոցները անարդար են բաշխված […]

Սյունիքի մարզպետը՝ վախի մեջ. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակված Սուրիկ Խաչատրյանը, իր պաշտոնն ստանձնելուց հետո, ձեռնարկել է սեփական անվտանգությունն ապահովող աննախադեպ միջոցառումներ, մշտապես շրջագայում է շուրջ 15 թիկնապահների ուղեկցությամբ: Բացի այդ, որպես մարզպետ` նրա բոլոր այցելությունների ժամանակ ոստիկանությունը շրջափակում է համապատասխան տարածքը: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՍեպտեմբերիՆոյեմբերի