18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կունենանք մայրաքաղաք-պետությունն` անունն էլ Երևան

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Facebook-յան իր էջում գրել է.

“Այս օրերին վանաձորցու հայացքով ու տեսանկյունից հետևում էի Էրեբունի-Երևանի տոնակատարությանը և այնպիսի տպավորություն ստացա, որ մեր մյուս քաղաքներն ու գյուղերը այնքան լավ վիճակում են, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ նման ճոխություն` այն էլ ամեն տարի: Հայաստանում առանց այդ էլ պետական միջոցները անարդար են բաշխված և ինչքան շատ ենք խոսում ապակենտրոնացման մասին այնքան ավելի շատ է ամեն բան կենտրոնացվում:

Էրեբունի-Երևան տոնակատարության կամ Երևանի վրա անընդհատ ծախսվող այլ գումարները տնտեսելով կարելի է ամեն տարի մի քաղաք բարեկարգել: Օրինակ այս տարի կարելի էր դա սկսել Գյումրի քաղաքի ինչ-որ հատված բարեկարգելով, այնուհետև Վանաձոր և մեր մյուս հյուսիսային և հարավային քաղաքները: Բոլորս էլ հասկանում ենք, որ Երևանը ավելի շատ փող է հավաքում, բայց դա չի նշանակում, որ պետությունը չպետք է միջամտի և հավասարապես բաշխի երկրի ռեսուրսները, որպեսզի համաչափ տարածքային զարգացում լինի:

Սա նույնն է, որ ընտանիքում ամուսինն աշխատի և չաշխատող կնոջ ու երեխաների համար ոչինչ չգնի այլ ամբողջ գումարն իր վրա ծախսի պատճառաբանելով, որ ընտանիքում միայն ինքն է աշխատում մինչդեռ կինն էլ երեխաներին է խնամում և այլ տնային գործառույթներ իրականացնում: Կարծում եմ, այսպես եթե շարունակվի, մենք կունենանք մի պետություն, որը մայրաքաղաք է` անունն էլ Երևան…”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ