՛՛Լևոն Զուրաբյանը խոստովանում է՛՛
՛՛Որքանով ես եմ հասկացել՝ գլխավոր նշակետը մնում է արտահերթ ընտրությունները, և այդ պատճառով անհանսգատնալու խնդիր ունենք, որ ծայրահեղ զարգացումների չգնա Հայաստանը՛՛,-այսօր ասուլիսին ասաց ԱԺ նախկին պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանը՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե եռյակի առաջնորդների ելույթները արտահերթ ընտրությունների, թե հերթականի նապխապատրաստության մասին էին խոսում:
Նա վստահ է՝ հավաքված ժողովրդի ու հարթակում գտնվողների լարման աստիճանները գտնվում էին տարբեր մակարդակների վրա: Խոսելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարության մասին, թե հոկտեմբերի 24-ի հանրահավաքին լինելու է միասնական ծրագիր՝ Վ. Խաչատրյանը նկատեց. ՛՛Այսինքն՝ խոստավանում է, որ այս մեկը փորձ էր, իսկ հաջորդը նոր միասնակա՞ն է լինելու՛՛:
Բանախոսը չի կարծում, որ իշխանափոխություն կլինի, իշխանափոխության կոչ տեսել է, բայց դա հետագա զարգացումների արդյունք է: