՛՛Զվարթնոցում՛՛ուղեւորահոսքն ավելացել է

2014թ. օգոստոսին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ ՛՛Զվարթնոցում՛՛ ուղեւորահոսքն ավելացել է 34 տոկոսով: Եթե 2013թ օգոստոսին ՛՛Զվարթնոց՛՛ միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 197 957 ուղեւոր, ապա 2014թ օգոստոսի ցուցանիշը կազմում է 265 391 ուղեւոր: Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 31 տոկոս: 2014թ. օգոստոսին կատարվել է 2262 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1726 չվերթի համեմատ: […]