18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վարչապետ, իջիր /վիդեո/

Կառավարության շենքի դիմաց այս պահին հավաքվել են “Նաիրիտ”-ի աշխատակիցները: Նրանք Henaran.am-ի հետ զրույցում նշեցին, որ ընդամենը պահանջում են իրենց աշխատավարձերը: Նրանց խոսքով, 18 ամսվա աշխատավարձից միայն մեկ ամիս են ստացել: Բողոքավորներին լսեց կառավարության նամակների եւ դիմումների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը: Վերջինիս պատասխանը, սակայն չգոհացրեց: ՛՛Վարչապետ իջիր՛՛,-վանկարկում են հավաքվածները: 

Քիչ անց նաիրիտցիներին հանդիպեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:  

 “Ռոսնեֆտի հետ կապված մինչեւ սեպտեմբերի 15-ը կներկայցնենք առաջարկությունների փաթեթն ու մոնիտորինգի արդյունքները: ՛՛Նաիրիտի՛՛ խնդրի լուծումը չպետք է կապել միայն այդ ընկերության հետ: Առաջիկա օրերին կստանաք մեկ ամսվա աշխատավարձը”,-ասաց նախարարը: Զախարյանի պատասխանին հետեւեց բողոքավորների սուլոցը՝ բավարարված չեն: 

“Մեզ հանդիպելուց հետո պարոն Զախարյանը մամուլով խոստացել է, որ սեպտեմբերի 15-ից հետո մեր հարցերով կզբաղվի: 15-ը սարերի հետևում չի, 4 տարի եթե դիմացել ենք՝ 10 օր էլ կդիմանանք”,-գործընկերոջ հայտարարությունը նույնպես բուռն բացասական արձագանք գտավ բողոքավորների շարքերում:

Ի դեպ, մեզ հետ զրույցում  “Նաիրիտ”-ի աշխատակիցները ասացին, որ պատրաստ են անգամ հացադուլի նստել:

Մանրամասները՝ Henaran.am-ի  տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ