20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 18, 2014

Հայաստանը ԵՏՄ-ին կմիանա հոկտեմբերի 9-ին

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանը կմիանա հոկտեմբերի 9-ին, գրում է Interfax.ru-ն: Նա նշել է, որ Ղրղզստանը ԵՏՄ–ին կմիանա Հայաստանից հետո։

Լեւոն Հայրապետյանի գործով հետաքննության ժամկետը երկարաձգվեց

Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանի` “Բաշնեվթ” էներգետիկ ընկերության բաժնետոմսերի ձեռք բերման ժամանակ փողերի յուրացման և օրինականացման գործով հետաքննության ժամկետը երկարաձգվել է մինչ հաջորդ տարվա հունվարի 15-ը, գրում է РИА Новости-ն: Այս մասին հայտնել է Լեւոն Հայրապետյանի փաստաբան Սամվել Կարախանյանը` նշելով, որ այս պահին Հայրապետյանի հետ որեւէ հետքննչական գործառույթ չի իրականացվում: “Որքանով գիտեմ՝ քննիչներն աշխատում են, հարցաքննում […]

Եռյակի հանրահավաքին կարեւորություն չեն տալիս

Ազգային ժողովի նախկին պատգամավորներ Հովհաննես Իգիթյանը եւ Ազատ Արշակյանը խոսելով  ոչ իշխանական ուժերի եռյակի՝ /ՀՅԴ-ն չի մասնակցի-հեղ./ հոկտեմբերի 10-ին հրավիրած հանրահավաքի մասին, ասացին, թե մեծ ակնկալիքներ չունեն եւ շատ կարեւորություն չեն տալիս դրան: “Ինձ հետաքրքրում է, թե հանրահավաքի մյուս կողմում ովքե՞ր են կանգնած, քանի որ քաղաքական պահանջները, ի վերջո, ուղղված են հասարակությանը: Այդ հանրահավաքին ես […]

Շաբաթօրյակներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ”Էրեբունի-Երևան- 2796” տոնակատարությանը նախորդող շաբաթ օրերին մայրաքաղաքի վարչական շրջաններում  կընթանան բակային շաբաթօրյակներ:  Այդ նպատակով կենտրոնացվել են  սանմաքրման և կանաչապատման բոլոր ձեռնարկությունների մարդկային և տեխնիկական ռեսուրսները: Շաբաթօրյակներն  ավելի լայնածավալ իրականացնելու նպատակով վարչական շրջանների համապատասխան կառույցներին տեխնիկապես կաջակցեն  նաև մայրաքաղաքի շինարարական կազմակերպությունները: Երևանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբն էլ կվերահսկի աշխատանքի ընթացքը` պարբերաբար այդ […]

Ճարպերից ազատվելու բնական աղբյուրները

Ֆիզիկական վարժությունները և հավասարակշռված դիետան հիմնարար տարրեր են քաշի կորուստ ունենալու համար,սակայն ձեր մարմինը չի կարող դիմանալ առանց այնպիսի սննդի, որը օգնում է այրել ճարպերը: Որոշ մթերքներ պարզապես հիանալի օգնություն են ցուցաբերում ճարպերի այրման գործընթացում: Օրինակ`պրոտեինը, որը օգնում է այրել կալորիաները ավելի հեշտ, քան ճարպերն ու ածխաջրերը: Պրոտեինի օգտագործումը բարձրացնում է նյութափոխանակության տոկոսադրույքը: Կարևոր է […]

Քո կարծիքն այնքան էլ կարևոր չէ. վարչապետը` փոխնախարարին

Այսօր կառավարության նիստին Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ներկայացրեց նախագիծ, որի համաձայն՝ այն բեռանփոխադրողներն, ովքեր սահմանված բեռից 40 տոննա ավել բեռ կտեղափոխեն, կվճարեն 10 հազար դրամ տուրք: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե ինչու է տուրքը սահմանվել 10 հազար դրամ: ”Չեմ կարծում, որ դա կծանրաբեռնի, եզակի են լինելու դեպքերը”,- պատասխանեց Առաքելյանը: ”Քո կարծիքն այնքան […]

Ցնցող դաժանություն. մահապատիժ ԱՄՆ-ում

ԱՄՆ-ի Տեխաս նահանգում մահապատժի է ենթարկվել Լիսա Քոուլման, ով 2004-ին իր ընկերուհու իննամյա որդուն սովամահ էր արել: Նա այնքան էր սոված պահել տղային, որ վերջինը հյուծվել ու մահացել էր, գրում է The Huffington Post-ը: Մահապատիժն իրականացվել է` 38-ամյա կնոջ մահաբեր ներարկման միջոցով: Մահվանից առաջ կինն ասել է, որ սիրում է իր ընտանիքը: Դեպքի մանրամասներից երեւում […]

Վարչապետը խորհրդակցություն պահանջեց

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր Կառավարության նիստում տեղեկացրեց, որ անձրևների նվազման հետ կապված  ելքերի մեծությունները Ախուրյան, Հրազդան, Սև ջուր, Քասախ գետերում նվազել են այս տարի և հասել 40-5- %-ի սահմաններին: ”Ջրի անբավարարության պատճառով մեծացել է ջրօգտագոծողների շահերի բախումը Արարատյան դաշտում: Այն բացասական ազդեցություն է թողնում դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ճնշումային հորիզոնի անկման վրա, հատկապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի