20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 18, 2014

Վարչապետի գնահատականը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեջինյանի՛՛Խաղաղության արվեստը՛՛ խորագրով կտավների ցուցահանդեսի բացմանը: Այն նվիրված է Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Վարչապետ Աբրահամյանը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել ամերիկահայ նկարչի աշխատանքներին: Ցուցահանդեսը բացվել է Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի շրջանակում:  

ՀՀ պաշտպանության նախարարը հյուրընկալվել է բժշկական համալսարանում

Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին ընդառաջ սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հյուրընկալվել է Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Բժշկական համալսարան կատարած այցի շրջանակում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի կողմից հաստատվել եւ գործողության մեջ է դրվել «Համալսարանի ռազմաբժշկական կրթագիտական կենտրոնի կանոնակարգը»: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը […]

Հայաստանը վերջապես կմիանա՞ ԵՏՄ-ին

“Մեծ է հավանականությունը, որ Հայաստանը հոկտեմբերի 10-ին կստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու համաձայնագիրը” – կարծում է քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Մինչ այս Իսկանդարյանի կողմնորոշումը միանշանակ էր` Հայաստանը չի ստորագրի. ”Բայց հիմա չեմ կարող ասել միանշանակ այո, ըստ ցուցանիշների` հավանականությունը մեծ է”: Տեղեկացնենք, նախօրեին ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Սիտինն էլ ասել […]

Ուրիշի կնոջ հետ սեռահարաբերություն ունեցած ոստիկանին մերկ քարշ են տվել փողոցներով /ֆոտո/

Չինաստանի քաղաքներից մեկում ոստիկանը սեռական կապ է ունեցել ամուսնացած կնոջ հետ, ինչի համար դաժան բատժի է ենթարկվել: Դավաճանված ամուսինը բռնացրել է ոստիկանին կնոջ հետ , մի լավ ծեծել նրան, ապա տարել է ոստիկանություն, հայտնում է The Daily Mail-ը: Սակայն ոստիկանություն տղամարդուն տարել են մերկ, ձեռքերը կապած` բազմաթիվ անցորդների աչքի առաջ: Դավաճանված ամուսինը քարշ է տարել […]

Ի՞նչ եղավ ռեկտորի ”սեքս սկանդալը” /վիդեո/

 Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը անդրադառնալով Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի “օնլայն սկանդալին”՝ տեղեկացրեց, որ գործը գտնվում է նախաքննության փուլում: Հիշեցնենք, համացանցում հայտնվել է մի սիրային նամակագրություն, որը վերագրվում է Հովհաննես Թոքմաջյանին : Մանրամասները` տեսանյութում:

Կառավարության անդամների համար /վիդեո/

Այսօր Գործադիր մարմնի շենքի դիմաց, հերթական անգամ իր գրած բանաստեղծությունը բարձրաձայն ընթերցեց Ստեփան Առաքելյանը: Առաքելյանին հաջողվում է իր շուրջը մարդկանց հավաքել: Նա նշեց, որ ցանկանում է, որ իր բանաստեղծությունը լսեն կառավարության անդամները: Իսկ կոնկրետ ո՞վ` հարցրին.՛՛Նվիրում եմ՝Նադիրին, Աբասին ու Համիդին …”:  Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Քաղաքապետի ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպման մասին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունի հետ,  ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Հատկանշելով հայ-չինական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել անցած ժամանակահատվածում Երևանի և Պեկինի միջև գործընկերային հարաբերությունների հաստատման ուղղությամբ դեսպանի ունեցած անձնական ներդրումը. ՛՛Հայ–չինական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի […]

“Մարդու իրավունքների ընդհանուր վիճակն Ադրբեջանում վատթարանում է”

Եվրախորհրդարանի կայքում Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ բանաձեւի առաջարկ է հրապարակվել: Բանաձեւի առաջարկում նշվում է, որ վերջին մի քանի տարում մարդու իրավունքների ընդհանուր վիճակն Ադրբեջանում վատթարանում է, վերջին ամիսներին իշխանությունների կողմից խոշոր ճնշումների թիրախ են հասարակական կազմակերպությունները, ակտիվիստներն ու լրագրողները: Առաջարկում Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում անհապաղ վերացնել բռնությունները, շեշտվում է մասնավորապես ազատազրկված հայտնի իրավապաշտպան Լեյլա […]

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Քուվեյթի խորհրդարանի պատվիրակությանը

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Քուվեյթի խորհրդարանի հայ-քուվեյթական բարեկամական խմբի պատվիրակությանը՝ Ֆեյսալ Ֆահդ ալ- Շայիի գլխավորությամբ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ողջունեց պատվիրակության անդամներին ՀՀ Ազգային ժողովում եւ խնդրեց իր բարեմաղթանքները փոխանցել Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմին: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց խորհրդարանական բարեկամական խմբի այցը Հայաստան՝ հույս հայտնելով, որ հայ-քուվեյթական զարգացող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի