04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՀ պաշտպանության նախարարը հյուրընկալվել է բժշկական համալսարանում

Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին ընդառաջ սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հյուրընկալվել է Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:

Բժշկական համալսարան կատարած այցի շրջանակում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի կողմից հաստատվել եւ գործողության մեջ է դրվել «Համալսարանի ռազմաբժշկական կրթագիտական կենտրոնի կանոնակարգը»:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը նշել է, որ Բժշկական համալսարանը յուրահատուկ կապ եւ առնչություն ունի հայկական բանակի հետ եւ այդ կապը տարեցտարի ընդլայնվում է: ԵՊԲՀ ռեկտորը առանձնահատուկ շեշտել է այն հանգամանքը, որ հենց Բժշկական համալսարանում են պատրաստվում զինված ուժերի համար անհրաժեշտ բժշկական կադրերը, ովքեր, համալրելով ռազմական բժշիկ-մասնագետների համաստեղությունը, ունեն մեկ կարեւոր առաքելություն. փրկել զինծառայողի կյանքը եւ հոգ տանել նրա եւ նրա ընտանիքի անդամների առողջության համար թե պատերազմական, թե խաղաղ պայմաններում:  

Շնորհավորելով Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության հռչակման 23-րդ տարեդարձի կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում եւս մեկ անգամ արժեւորել է բուժծառայողների դերը եւ նկատել, որ ակնհայտ է զինված ուժերի համար բժշկական կադրեր պատրաստող ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի վերջին տարիների առաջընթացը:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը դասախոսներին եւ ուսանողներին է ներկայացրել զինված ուժերում ընթացող բարեփոխումները, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները: Սեյրան Օհանյանը ուրախությամբ փաստել է, որ տարեցտարի զինված ուժերի կառավարման, ռազմակրթական համակարգերը դրվում են առավել բարձր, գիտելիքահենք մակարդակի վրա, լուրջ աշխատանքներ են տարվում մեր սահմանային պաշտպանությունը ավելի անվտանգ դարձնելու, արտակարգ դեպքերն ու պատահարները նվազագույնի հասցնելու ուղղությամբ:

Սեյրան Օհանյանը պատասխանել է նաեւ ուսանողներին հետաքրքրող հարցերին, որին հաջորդել է պարգեւատրման արարողությունը: Պաշտպանության նախարարը պատվոգրեր, գերատեսչական մեդալներ եւ արժեքավոր նվերներ է հանձնել բժշկական ոլորտի մի խումբ ներկայացուցիչների:

ԵՊԲՀ կատարած այցի շրջանակում հաստատվել եւ գործողության մեջ է դրվել «Համալսարանի ռազմաբժշկական կրթագիտական կենտրոնի կանոնակարգը»: Կենտրոնի նպատակն է ՀՀ-ում ռազմաբժշկական կադրերի պատրաստումը եւ բժշկագիտության զարգացումը` ռազմապաշտպանական առողջապահության ոլորտում: Կենտրոնի կրթական, գիտական եւ գիտատեխնիկական գործունեությունը նպատակաուղղված է ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԵՊԲՀ համագործակցության ծրագրերի ընդլայնմանը եւ խորացմանը, զինված ուժերի անձնակազմի առողջապահական խնդիրների ուսումնասիրմանը եւ լուծմանը:

 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ