04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Վարչապետը խորհրդակցություն պահանջեց

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր Կառավարության նիստում տեղեկացրեց, որ անձրևների նվազման հետ կապված  ելքերի մեծությունները Ախուրյան, Հրազդան, Սև ջուր, Քասախ գետերում նվազել են այս տարի և հասել 40-5- %-ի սահմաններին: ”Ջրի անբավարարության պատճառով մեծացել է ջրօգտագոծողների շահերի բախումը Արարատյան դաշտում: Այն բացասական ազդեցություն է թողնում դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ճնշումային հորիզոնի անկման վրա, հատկապես ոռոգման ջրապահանջի բավարարման ժամանակ”,-ասաց նախարարը:

Կառավարության ընդունած որոշմամբ` ջրօգտագործման ծավալների, ռեժիմների կրճատման կամ սահմանափակումների, չափավորումների միջոցով հնարավոր կլինի մեղմել այս տարածքներում ջրօգտագործողների շահերի բախումից:

ՀՀ գանձապետ Ատոմ Ջանջուխազյանն նշեց, որ իրենք հետ պետք է մի քանի օր աշխատել,, ապա նշեց, որ նախագծում ֆինանսական հատկացումների, ծախսերի մասին նշումներ չկան: Նախարարը բացատրեց, որ սա հիմնականում գումարների հետ կապված որևէ խնդիր չի ներկայացնում, վերանայում են ջրի օգտագործումը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտեց. ”Դե ախր գիտեք ինչ, հարկավոր է ադ հարցերը բարձրացնել, մեկ օր աշխատենք, երկու օր աշխատենք, հա էլի աշխատենք, խնդիրն ինչումն է”: Վարչապետը շեշտեց, որ պետք է խորհրդակցություն անել  այս հարցի հետ կապված, որին բոլոր շահագրգիռ անձինք պետք է մասնակցեն: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ