Ավտովթար Թումանյան փողոցում. կան տուժածներ

Սեպտեմբերի 15-ին, ժամը 04.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցում` “Ինեկո” բանկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Թումանյան փողոցի թիվ 17 հասցեի մոտակայքում “ԲՄՎ” մակնիշի 34 AA 055 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ս., ծնվ. 1990 թ.) բախվել է […]