20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 15, 2014

Զինվորները ուտելիքի դիմաց բռնաբարել են կանանց

Սոմալիում Աֆրիկյան միության զինվորները կանանց բռնաբարել են` հումանիտար օգնության եւ ուտելիքի դիմաց:   Բռնաբարված կանանցից ոմանք պատմել են, որ զինվորները իրենց արարքներից հետո գումար կամ ուտելիք են տվել իրենց: Հարկ է նշել, սակայն, որ Աֆրիկյան միությունը ֆինանսավորվում է համաշխարհային միության կողմից եւ նախատեսված է Սոմալիում հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:

Իշխանափոխության պահանջ դնելու հարցը ԲՀԿ-ում չեն քննարկել. ԲՀԿ պատգամավոր /վիդեո/

“Թեժ աշնան մասին միշտ էլ լսել ենք, միշտ էլ աշունները թեժ են լինում, որովետև ամառային հանգստից հետո բոլորն էլ ավելի ջանքով եւ եռանդով լցվում են քաղաքականության ու մնացած կիսատ գործերին: Քաղաքականություն է, միշտ թեժանում է, միշտ նվազում է թեժացումը””,-լրագրողների հետ զրույցում, ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե կարծում է, որ ներքաղաքական աշունը թեժ է լինելու, ասաց […]

Տղամարդը դատապարտվել է` երեխային էրոտիկ բնույթի հաղորդագրություններ ուղարկելու համար

Սարատովի 48-ամյա բնակիչը դատապարտվել է` մանկահասակ երեխայի հետ էրոտիկ բնույթի նամակագրության համար: Ինչպես պարզել է ոստիկանությունը,  տղամարդը օրեր շարունակ էրոտիկ բնույթի նամակագրություն է ւոնեցել 10-ամյա աղջկա հետ, ինչպես նաեւ նրան պոռնոլուսանկարներ եւ տեսանյութեր է ուղարկել: 

“Ռոբերտ Քոչարյանը դառնալու է նախարար՞, գնա՞ միտինգ”

“Նա ժամանակ առ ժամանակ դա ասում է, առաջին անգամը չէ, և ես կարծում, որ վերջին անգամ չէ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից, որտեղ նա ասում է, որ եթե հանգամանքները լինեն, ինքը կվերադառնա քաղաքականություն: “Ես այդքան էլ չեմ հասկանում, թե ինչ է նշանակում հանգամանք, մոտակա հանգամանքը նախագահական […]

Էլիզաբեթ Դանիելյանը կներկայացնի Հայաստանը մանկական Եվրատեսիլում /վիդեո/

«Մանկական եվրատեսիլ- 2014» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Էլիզաբեթ Դանիելյանը՝ իր «People of the sun»  երգով: Էլիզաբեթը ընտրվել է  Հանրային ալիքի ուղիղ եթերում կայացած «Մանկական եվրատեսիլ-2014» երգի մրցույթի հայաստանյան ընտրական փուլի արդյունքում: Նա ընտրվել է հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ: Նշենք նաեւ, որ «Մանկական եվրատեսիլ- 2014» երգի մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին՝ […]

՛՛Պարմա՛՛- ՛՛Միլան՛՛. մեկ խաղում 9 գոլ/վիդեո/

Սեպտեմբերի 15-ին ”Միլանը” Ա Սերիայի երկրորդ տուրի շրջանակներում հաղթանակի հասավ ‘’Պարմայի” նկատմամբ՝ գոլառատ 4-5 հաշվով։ Գոլերը՝ Կասանո 27, Ֆելիպե 51, Լուկարելի 73, Դե Շիլյո 89 (ինք,) – Բոնավենտուրա 25, Հոնդա 37, Մենեզ 45 (11 մետ.),  79, Դե Յոնգ 68։ ‘’Ռոմայի” եւ ”Յուվենտուսի” հետ միասին ”Միլանը” 6 միավորով առաջատարների թվում է։

FEMEN-ի ակտիվիստուհիները մերկացել են ընտրատեղամասում /ֆոտո/

Նախօրեին Ռուսաստանում ընտրության միասնական օր է եղել, որի շրջանակներում 40 հազար մանդատի “ճակատագիր” է որոշվել, գրում է Life News-ը: Մոսկվայի ընտրատեղամասերից մեկում տհաճ միջադեպ է տեղի ունեցել, FEMEN-ի 3 ակտիվիստուհիներ ներխուժել են ընտրատեղամաս եւ մերկանալով մինչեւ գոտկատեղ` սկսել են Ուկրաինայի խաղաղության կոչեր անել: Ընտրատեղամասում աշխատող ոստիկաններն արագ արձագանքել են եւ կանանց ոստիկանական բաժանմունք են տեղափոխել:

Դու ըմբշամարտի արքա ես, կեցցե՛ս. Արթուր Աբրահամը` Արթուր Ալեքսանյանին

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին` աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ. ”Մինչ համայն հայությունը վայելում էր Արսեն Ջուլֆալակյանի հաղթանակի բերկրանքը, ահա ստեղծվեց երկրորդ նույնանման առիթը` մեր հայրենակից Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի չեմպիոն: Անչափ ոգևորող է նրա հաջողությունը և պարտավորեցնող այլոց […]

Բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է

Սեպտեմբերի 15-ին, ժամը 00.06-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա-Արփա գետ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում անասնակերով բեռնված “ԳԱԶ-53″ մակնիշի բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ամասիա – Բերդաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ում “ԳԱԶ-53” մակնիշի 27ՕՍ608 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ա.Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի