21 Հունիսի, Saturday, 2025
KFC

“Ռոբերտ Քոչարյանը դառնալու է նախարար՞, գնա՞ միտինգ”

“Նա ժամանակ առ ժամանակ դա ասում է, առաջին անգամը չէ, և ես կարծում, որ վերջին անգամ չէ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից, որտեղ նա ասում է, որ եթե հանգամանքները լինեն, ինքը կվերադառնա քաղաքականություն: “Ես այդքան էլ չեմ հասկանում, թե ինչ է նշանակում հանգամանք, մոտակա հանգամանքը նախագահական ընտրություններն են, որոնք այդքան էլ շուտ չեն լինելու: Ես չգիտեմ` ինչ ժամանակահատվածի մասին է  խոսում պարոն Քոչարյանը, բայց մինչև ընտրությունները դեռ բավական ժամանակ կա, որիշ ի՞նչ կերպ վերադառնալ քաղաքականություն, եթե ոչ ընտրությունների միջոցով”,-հավելեց նա:

Այլ տարբերակ, ըստ քաղաքագետի, չկա: “Խորհրդարանական ընտրություններ կան մինչև նախագահական ընտրությունները, սակայն մինչև նրանց էլ շատ ժամանակ կա: Պատկերացնել այլ տարբերակ, ես դժվարանում եմ: Ռոբերտ Քոչարյանը դառնալո՞ւ է նախարար, նա կգնա՞ հանրահավաքների”:

Դիտարկմանը, թե արդյոք չի՞ կարող երկրորդ նախագահը գլխավորել քառյակը և նման կերպ փորձել քաղաքականություն վերադառնալ, Ա. Իսկանդարյանն արձագանքեց. “Ես չեմ կարծում, որ քառյակ գոյություն ունի, երկրորդ` չեմ կարծում, որ այն կարելի է  գլխավորել: Թեկուզ այդպես լինի, ի՞նչ կարող է դրանից փոխվել: Ինձ համար շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանը կարող է ղեկավարել Լևոն Տեր-Պետրոսյանի: Լավ, ենթադրենք, ես այդքան էլ չեմ հասկանում այդ ռազմավարությունը, բայց եթե եղավ, ի՞նչ կլինի հետո՞՞:

Հարցին, թե առաջին նախագահն, ով մարտի մեկի համար Ռոբերտ Քոչարյանին է նաև  մեղադրում, արդյոք կգնա նրա հետ համագործակցության, քաղաքագետը պատասխանեց. ”Քաղաքականության մեջ համագործակցությունն ում հետ ասես հնարավոր է,  ամեն երկրում դա այդպես է”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ