28 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Սեյրան Օհանյանը մասնակցել է Միասնության օրվան նվիրված միջոցառմանը

Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա գտնվեց «Ժայռ» համահայկական երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ ամեն տարվա սեպտեմբեր ամսին Սևանի «Ժայռ» հանգստյան գոտում կազմակերպվող Միասնության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Արդեն երկրորդ տարին է Միասնության տոնի շրջանակներում կազմակերպվում է «Ժայռ» համահայկական մրցույթ-փառատոնը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և սփյուռքի մեր հայրենակիցները: 

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին և շնորհավորեց Միասնության տոնի կապակցությամբ: Նախարարը նշեց, որ հայկական օրացույցն ունի երկու յուրահատուկ ամիս` մայիսը, որպես հաղթանակների ամիս, և սեպտեմբերը, որպես Հայաստանի ու Արցախի անկախության ամիս: Եվ այդ հաղթանակներն ու անկախությունները հնարավոր չէին լինի, եթե չլիներ մեր ազգային միասնությունն ու համերաշխությունը:

«Ժայռ» հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսան Մինասյանի խոսքով` միջոցառման նպատակն է պայքարել երիտասարդության շրջանում հասարակական խնդիրների հանդեպ անտարբերության դեմ, երիտասարդների մեջ սերմանել հայրենատիրության գաղափարը, նպաստել երիտասարդների` հասարակական գործընթացներում ներգրավվածության մակարդակի բարձրացմանը:

Միասնության տոնի շրջանակներում կազմակերպված «Ժայռ» համահայկական մրցույթ-փառատոնը մեկնարկել էր դեռևս ապրիլ ամսից: Մրցույթին կարող էին մասնակցել տարբեր երկրներում բնակվող հայ ազգի երիտասարդները քանդակագործության, երաժշտության, գեղանկարչության, հագուստի մոդելավորման, ասմունքի և այլ անվանակարգերում: Մինչև օգոստոսի 15-ը հայտերի ընդունման փուլն էր, իսկ օգոստոսի 30-ին` Երևանյան փուլը, որի մրցանակակիրները սեպտեմբերի 11-ից գտնվում են Սևանի «Ժայռ» հանգստյան գոտու ճամբարում և հասցրել են մասնակցել բազմաթիվ միջոցառումների:

«Ոչ պատերազմին» կարգախոսի ներքո անցկացվող Միասնության օրվա շրջանակում տեղի ունեցավ տոնական համերգ` «Փարոս» կամերային երգչախմբի և «Համայնքի զարկերակ» պարային համույթի մասնակցությամբ: Ներկաներին ողջունեց նաև Կիլիկիա նավի անձնակազմը: Միջոցառման ավարտին մրցույթ-փառատոնի բոլոր մասնակիցներն արժանացան շնորհակալագրերի, իսկ հաղթողները` պատվոգրերի և մրցանակների:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ