20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 12, 2014

Պահպանակներ ու ներարկիչներ՝ քաղաքացիները ահազանգում են

՛՛Իրատես de facto՛՛ թերթը գրում է. Երևանում գործող գիշերային ակումբներն իսկական պատուհաս են դարձել դրա մերձակայքում ապրող քաղաքացիների համար: Դրանցից շատերը տեղակայված են բազմաբնակարան շենքերի առաջին կամ նկուղային հարկերում ու մեծ անհարմարություններ են ստեղծում տեղի բնակիչների համար: ՛՛Իրատես de facto՛՛-ին դիմած մի խումբ քաղաքացիներ փաստեցին, որ իրենց շքամուտքերում ամեն առավոտ կարելի է հայտնաբերել պահպանակներ ու […]

Վախը սրտում. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. Ըստ ՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկությունների՝ ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն այս օրերին գտնվում է Եվրոպայում: Եվ նրա բացակայությունն ուղղակի կապված է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ՝ Ա. Լաբլաջյանի ձերբակալության հետ: Բանն այն է, որ բնապահպանության նախկին նախարարը Լաբլաջյանի ձերբակալվելուց հետո վախը սրտում 72 ժամ սպասել է, որպեսզի […]

Նախկին նախարարը հերքում է. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. ՀՀ էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը շարունակում է հերքել, թե ինքը Սյունիքի մարզպետի պաշտոնի հավակնորդներից է: “Այդ թեմայով ինձ հետ միայն դուք եք խոսել”, – երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է նա: Սյունիքի մարզպետի թափուր մնացած պաշտոնի շուրջ ինտրիգ է ձեւավորվել, որովհետեւ ակնհայտ է, որ Սուրիկ Խաչատրյանը լրջագույն ջանքեր […]

Փաշինյանը պարզել է, թե ում վարույթում է գտնվում Մարտի 1-ի սպանությունների գործի նախաքննությունը. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթը գրում է. Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ իրեն հայտնի է դարձել թե ում վարույթում է գտնվում Մարտի 1-ի սպանությունների գործի նախաքննությունը: Մեր հրապարակումներից հետո նա դիմել է ՀՔԾ և ստացել պատասխան: Ըստ այդմ, գործը վարում է ՀՔԾ կոռուպցիոն և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Էդ. Հակոբյանը. […]

Պաշտոնանկության շուրջ ինտրիգը մեծանում է. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթը գրում է. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հնարավոր պաշտոնանկության շուրջ ինտրիգը կարծես թե մեծանում է: Համենայնդեպս, դատական դեպարտամենտի հայտնի կոռուպցիոն սկանդալը նոր դրսևորումներ է ստանում, ինչը երեկ հաստատվեց նաև պաշտոնապես: Բուն քրեական գործն արդեն դատարանում է, և երեկ առաջին դատական նիստն էր: Հիշեցնենք, դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը և դեպարտամենտի […]

Դաժան ծեծ գետնանցումում. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. Երեկ լուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկի գետնանցումի մոտ: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ երեկոյան ուշ ժամին երկու տղամարդ՝ Ավետիք և Գրիգոր անուններով, լուրջ վիճաբանել են, իսկ ավելի ուշ սկսել են դաժանաբար ծեծել միմյանց: Նշված տարածքով անցնող մարդիկ ոչ մի կերպ չեն կարողացել կարգի հրավիրել տղամարդկանց: Ավելի ուշ, մեզ […]

Վարդան Ղուկասյանի դուստրը ծանր հիվանդ է. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է. Երեկ ցավալի լուր լսեցինք՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դուստրը՝ Մանյա Ղուկասյանը, ծանր վիճակում է: Նրան տեղափոխել են Ռուսաստան՝ բուժման: Նրա մոտ արյան հիվանդություն է հայտնաբերվել: Թերեւս ազդեցություն են թողել փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության, ապա երկար ու հոգեմաշ դատաքննության պատճառով առաջացած սթրեսները: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

՛՛Հարավկովկասյան երկաթուղու՛՛ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը կլքի՞ Հայաստանը. Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է. Հաջորդ շաբաթ “Ռուսական Հարավկովկասյան երկաթուղու” տնօրենների խորհրդի նիստ է կայանալու, որտեղ խոշոր կադրային փոփոխություններ են սպասվում: Կապված վերջին շրջանում Ռուսաստանում երկաթուղային վթարների հետ, ըստ ամենայնի, իր պոստը կլքի Մոսկվայի մասնաճյուղի ղեկավարը, որտեղ այժմ ծառայողական քննություն է գնում, և արդյունքները գոհացուցիչ չեն:  Մեզ հասած տեղեկություններով, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի