02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Պաշտոնանկության շուրջ ինտրիգը մեծանում է. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթը գրում է.

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հնարավոր պաշտոնանկության շուրջ ինտրիգը կարծես թե մեծանում է: Համենայնդեպս, դատական դեպարտամենտի հայտնի կոռուպցիոն սկանդալը նոր դրսևորումներ է ստանում, ինչը երեկ հաստատվեց նաև պաշտոնապես: Բուն քրեական գործն արդեն դատարանում է, և երեկ առաջին դատական նիստն էր: Հիշեցնենք, դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը և դեպարտամենտի մի շարք աշխատակիցներ անազատության մեջ են: Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրվել խոշոր չափերի կաշառք ստանալու և դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման դեպքերի առնչությամբ:

Մեկ շաբաթ առաջ ՀՀ ոստիկանությունից մեզ հայտնել էին, որ դատարան ուղարկված բուն գործից այլ վարույթ է հարուցվել քրեական օրենսգրքի 308, 314 հոդվածներով՝շինարարության հետ կապված չարաշահումների վերաբերյալ, և կատարվում է նախաքննություն:

Երեկ արդեն նորաստեղծ Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դատական դեպարտամենտի աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ Երևանի քննչական վարչությունում քննվող քրգործի ընթացքում նշանակվել էր մասնագիտական ստուգում՝ հնարավոր այլ խախտումներ հայտնաբերելու նպատակով, որի կատարումը հանձնարարվել էր Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության մասնագետներին: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ