28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Պահպանակներ ու ներարկիչներ՝ քաղաքացիները ահազանգում են

՛՛Իրատես de facto՛՛ թերթը գրում է.

Երևանում գործող գիշերային ակումբներն իսկական պատուհաս են դարձել դրա մերձակայքում ապրող քաղաքացիների համար: Դրանցից շատերը տեղակայված են բազմաբնակարան շենքերի առաջին կամ նկուղային հարկերում ու մեծ անհարմարություններ են ստեղծում տեղի բնակիչների համար:

՛՛Իրատես de facto՛՛-ին դիմած մի խումբ քաղաքացիներ փաստեցին, որ իրենց շքամուտքերում ամեն առավոտ կարելի է հայտնաբերել պահպանակներ ու ներարկիչներ, ինչը թույլ է տալիս պատկերացում կազմել այդ ակումբ այցելողների մասին: Այս հանգամանքը, թերևս, ամենաքիչն է հուզում տվյալ օբյեկտների տերերին, քանի որ քաղաքացիների դժգոհությունը նրանք, մեղմ ասած, ՛՛բանի տեղ՛՛ չեն դնում ու շարունակում են իրենց եկամտաբեր բիզնեսը:

Իրավիճակը, սակայն, լուրջ կանոնակարգման խնդիր ունի, ընդ որում օրենսդրական մակարդակով: Այն ինչ, այս առումով ոչ մի դրական միտում չկա:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Ավելին, երբեմն գիշերային ակումբներ են բացվում դպրոցամերձ տարածքներում, ինչն արդեն շրջանցում է բոլոր սահմանները: Եթե հաշվի առնենք նաև այդ ակումբներում հաճախակի դարձած ծեծկռտուքներն ու կրակոցները (ի դեպ, երբեմն դրանց հրահրիչները պաշտոնյաներ են կամ նրանց զավակները), լիովին պարզ է դառնում, թե ինչ օրի են այդ ակումբների շրջակայքում ապրող բնակիչները»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ