12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 9, 2014

Խաշը հարամ արին. Հայկական ժամանակ

Խաշի սեզոնի մեկնարկին ճանապարհային ոստիկանությունը ձեռք է բերել նոր սարքեր, որոնք հնարավորություն կտան վարորդի խմածությունը ստուգել տեղում: Մինչ այս խմածությունը ստուգում էին` վարորդին մոտակա հիվանդանոց բերելով: Ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ սարքերը արդեն իսկ գտնվում են կիրառության մեջ: Ոստիկանությունը հավաստիացնում է, որ սարքերը ազգային չափագիտական ինստիտուտի կողմից ստուգաչափվել են, տրվել են համապատասխան վկայականներ:  Առավել […]

”Քոչարյանը Վազգեն Սարգսյանի անունը տալու բարոյական իրավունք չունի”. Հրապարակ

Ներկայացնում ենք ”Հրապարակի” հարցազրույցից մի հատված ”Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: -Դուք ասում եք, որ Վազգեն Սարգսյանը հիմա էլ ներկա է, եւ նրան հիշատակում են անընդհատ: Վերջերս էլ Քոչարյանի 60-ամյակին նվիրված ֆիլմում կա կտոր, որտեղ Վազգենը գովաբանում է Քոչարյանին:  -Նախ, դա միանշանակ հիմնավորում է, որ Վազգեն Սարգսյանը կա եւ շատ ավելի մեծ գործոն է, […]

Դատախազությունը լուրջ ստուգումներ է իրականացնում. Ժողովուրդ

”Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ ՀՀ Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում ՀՀ դատախազությունը լուրջ ստուգումներ է իրականացնում: Թերթին հասած տեղեկություններով՝ երեկ թեև հիվանդանոցում այցելությունների օր է եղել, սակայն դատապարտյալների հարազատներին թույլ չեն տվել մուտք գործել շենք: Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

Կադրային փոփոխություն ”Նաիրիտում”. Հրապարակ

Երեկ ”Նաիրիտի” խորհրդի նիստում որոշում է ընդունվել ազատել աշխատանքից ձեռնարկության գլխավոր տնօրեն Հովհաննես Հախինյանին: ”Հրապարակի” տեղեկացմամբ` նրա փոխարեն այս պաշտոնին կնշանակվի նրա տեղակալ Ռուբեն Սաղաթելյանը: Խորհրդի նիստին ներկա է եղել էներգետիկայի նախարարի տեղակալներից մեկը, գործարանի նախկին տնօրեն Վահան Մելքոնյանը, ինչպես նաև ռուսական կողմի մի ներկայացուցիչ: Կոլեկտիվում տարածված է կարծիք, որ նրան պարզապես քավության նոխազ դարձրին: […]

Պարույր Հայրիկյանն էլի գումար է պահանջել. Ժողովուրդ

”Ժողովուրդը” գրում է. ”Պարույր Հայրիկյանը 2013թ. իր դեմ մահափորձ իրականացրած էպոսագետ, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի, նրա ”կաֆելչիկներ” Խաչատուր Պողոսյանի և Սամվել Հարությունյանի դեմ հայցադիմում է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով որպես իրեն պատճառած վնասի փոխհատուցում բռնագանձել 42 միլիոն 524 հազար դրամ: Նա չի բավարարվել կառավարության տրամադրած 20.5 մլն դրամի […]

”Քարֆուրի” մուտքը դրական ու բացասական հետևանքներ կունենա. Հայկական ժամանակ

”Հայկական ժամանակը” ներկայացնում է մի հոդված, որտեղ անդրադառնում է հայտնի ”Քարֆուրի” մուտքին Հայաստան: Ըստ թերթի` դա կունենա բացասական ու դրական հետևանքներ:  ”Սպասվող դրական փոփոխությունների մասին շատ է խոսվել: Ի վերջո, Հայաստան է մտնում իր ոլորտում աշխարհում երկրորդ տեղը զբաղեցնող ցանցը: Իսկ դա նշանակում է աշխատանքի բոլորովին նոր ոճ, սկզբունքներ, մշակույթ: Հայաստանի շուկայում կհայտնվեն ապրանքներ, որոնք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի