08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

”Քոչարյանը Վազգեն Սարգսյանի անունը տալու բարոյական իրավունք չունի”. Հրապարակ

Ներկայացնում ենք ”Հրապարակի” հարցազրույցից մի հատված ”Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:

-Դուք ասում եք, որ Վազգեն Սարգսյանը հիմա էլ ներկա է, եւ նրան հիշատակում են անընդհատ: Վերջերս էլ Քոչարյանի 60-ամյակին նվիրված ֆիլմում կա կտոր, որտեղ Վազգենը գովաբանում է Քոչարյանին: 

-Նախ, դա միանշանակ հիմնավորում է, որ Վազգեն Սարգսյանը կա եւ շատ ավելի մեծ գործոն է, քան ֆիզիկապես կենդանի Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գործոնը: Երկրորդ՝ եթե Ռոբերտ Քոչարյանը հարգում է Վազգեն Սարգսյանի հիշատակը, նրան իր եղբայրն է համարում եւ այս մասին բարձրաձայնել էր, նա կարող էր դա ցույց տալ, երբ Վազգեն Սարգսյանի մայրը նստած էր իր դռան առաջ: Ճիշտ էր թե սխալ՝ այլ խնդիր է: Բայց նա իր մեծամտության եւ գոռոզության աստիճանից չիջավ ներքեւ: Ես լավ հիշում եմ, թե ինչպես 99 թվականի հոկտեմբերի 30-ին Ռոբերտ Քոչարյանը մեր բակում, իմ, Գագիկ Հարությունյանի, Հրայր Հովնանյանի, Սերժ Սարգսյանի ներկայությամբ, երբ ոչ ոք ոչինչ չէր խոսում, հայտարարեց, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն այն 5 մարդկանց ձեռքի գործն է, ուրիշ ոչ ոք չկա: Իրեն հակադարձեցին թե Հրայր Հովնանյանը, թե Գագիկ Հարությունյանը, որ դա այդպես չի: Բայց ինքն ամբողջ դատական պրոցեսը տարավ այն ուղղությամբ, որ հիմնավորվի դա: Այս առումով նա Վազգեն Սարգսյանի անունը տալու բարոյական իրավունք չունի: 

 Ամբողջական հարցազրույցը` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ