13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

”Քարֆուրի” մուտքը դրական ու բացասական հետևանքներ կունենա. Հայկական ժամանակ

”Հայկական ժամանակը” ներկայացնում է մի հոդված, որտեղ անդրադառնում է հայտնի ”Քարֆուրի” մուտքին Հայաստան: Ըստ թերթի` դա կունենա բացասական ու դրական հետևանքներ: 

”Սպասվող դրական փոփոխությունների մասին շատ է խոսվել: Ի վերջո, Հայաստան է մտնում իր ոլորտում աշխարհում երկրորդ տեղը զբաղեցնող ցանցը: Իսկ դա նշանակում է աշխատանքի բոլորովին նոր ոճ, սկզբունքներ, մշակույթ: Հայաստանի շուկայում կհայտնվեն ապրանքներ, որոնք ներկայումս համարվում են էկզոտիկ և վաճառվում են 10-12 անգամ ավելի թանկ գներով, քան Եվրոպայում:

 Խնդիրը, որ կծագի ”Քարֆուրի” գալուց հետո, վերաբերում է ներկրողներին: Այսօր տասնյակ ընկերություններ ներկրումներ են իրականացնում Հայաստան սկսած սննդամթերքից, վերջացրած կենցաղային քիմիայով: Այդ ապրանքների ներկրման մեծագույն մասը ”Քարֆուրը” կիրականացնի ինքնուրույն, և նշված ընկերություներից շատերը կարող են դուրս մնալ խաղից, եթե, իհարկե, շատ արագ և արմատականորեն չբարելավեն իրենց գործունեության սկզբունքները և չհարմարեցնեն դրանք հենց ”Քարֆուրի” պահանջներին”:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ