16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2014

Բագրատաշենի մաքսակետը նոր պետ ունի. Հրապարակ

‘’Հրապարակը’’ գրում է. ‘’Երեկ ուշ երեկոյան տեղեկացանք, որ Բագրատաշենի մաքսակետում նախկին պետի՝ Հովիկ Աբովյանի փոխարեն պետ է նշանակվել ‘’Զվարթնոց’’ մաքսակետի պետ Սամվել Սաֆարյանը: Հիշեցնենք, որ Աբովյանը նշանակվել էր Տավուշի մարզպետ’’: Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

Գուցե կեսից ավելին բավարարենք. վարչապետը` քառյակի կետերից. Հայկական ժամանակ

Երեկ ԱԺ-ում ‘’Հայկական ժամանակի’’ թղթակցի հարցերին ի պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ 4 ոչ իշխանական ուժերի կողմից իշխանություններին ներկայացրած պահանջների մեջ իրենց համար կան ընդունելի կետեր, եւ մի մասը կբավարարվի։ ‘’Ես դրան կանդրադառնամ անպայման։ Մասամբ,  կան կետեր, որոնց հետ կարելի է համաձայնել, ինչ մնում է բավարարելուն, չեմ կարող ասել՝ կեսը, թե ինչքան կբավարարենք, […]

Կտրուկ վատացել է Վահան Հովհաննիսյանի առողջական վիճակը. Հայկական ժամանակ

‘’Հայկական ժամանակի’’ տեղեկություններով` կտրուկ վատացել է Գերմանիայում ՀՀ դեսպան, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, դաշնակցական Վահան Հովհաննիսյանի առողջական վիճակը: Ներկայումս նա գտնվում է Գերմանիայի հիվանդանոցներից մեկում: Դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ Հովհաննիսյանի առողջական վիճակը վատացել է վիրահատությունից անմիջապես հետո: Պատկան մարմինները, սակայն, չեն շտապում պաշտոնապես հաստատել տեղեկությունը:  Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

Չհասցրեց շնորհավորել Անդրանիկ Մարգարյանին /վիդեո/

2007թ. մարտի առաջին տասնօրյակն էր: Աշխատում էի Կապանի “Խուստուփ” հեռուստաընկերությունում: Աշխատանքային հերթական թռուցիկաժողովում տնօրեն ու գլխավոր խմբագիր Սասուն Մանուկյանը ասաց, որ Մեղրի եմ գործուղվում եւ պիտի հանդիպեմ այն ընտանիքի հետ, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բնակարան է հատկացրել: Մտածեցի հերթական արձանագրային նյութերից կլինին: Գնացի, հանդիպեցի, ու…… Տանտիրուհին՝ տիկին Մարինեն ոգեւորված պատմում էր, թե պայմանավորվել է, հունիսի […]

Ով ապօրինի ազատել է որևէ մեկին, մենք իրեն ենք ազատելու. վարչապետը զրուցեց ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛-ի հետ

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ՛՛Դեմ եմ՛՛-ը հերթական սատարման երթն էր անցկացնում: Կառավարության առաջ ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛–ի ակտիվիստններին մոտեցավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը նշեց, որ պետք է կոնկրետ օրինակներ բերեն, թե որտեղ են աշխատողներին ճնշում և չեն թողնում կուտակայինից հրաժարվելու դիմումներ գրել: Հովիկ Աբրահամյանը նաև շեշտեց, որ այսօր Ազգային ժողովում էլ պատգամավորներն են այս հարցը բարձրացրել […]

Մարզպետը չի կարող օգնել /վիդեո/

Վանաձոր քաղաքի քիմիական գործարանի մի քանի արտադրամասի աշխատակիցներ երեկ կրկին բողոքի ցույց են կազմակերպել Լոռու մարզպետարանի դիմաց: Նրանք պահանջել են վճարել իրենց տաս ամսվա աշխատավարձը: Հինգ տասնյակից ավելի ցուցարարները ցանկացել են տեսնել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին:  Վերջինս հանդիպելով աշխատակիցներին` նրանց չի խոստացել հարցի շուտափույթ լուծում: Մարզպետի տեղեկացմամբ այս պահին գործարանի խնդրի շուրջ քննարկումներ են ընթանում, […]

Վաղուց ի վեր Նախիջևանի կեսը չպետք է կարողանար ողբից էն կողմ աչքերը սրբել. հրամանատար/վիդեո/

“Կոռնիձոր” ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո) այսօր Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ նաև  Regnum ռուսական գործակալության կողմից տարածած տեղեկատվությանը, ըստ որի հայկական զորքերը հարձակվել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուլֆայի շրջանի Լակաթաղ ավանի վրա, գործակալությունը հաղորդել էր, որ ադրբեջանական բանակը լուրջ կորուստներ ունի: Որքանո՞վ է իրական պատերազմի վտանգը հարցին պատասխանելով Խուդավերդյանը ասաց. “Ես տեսնում եմ ռեալ պատերազմի իրականացվող քայլերը: […]

Արթուր Սարկիսովը վնասվածքով է միացել ”Վոլգային”

Հայաստանի հավաքականի և ռուսական ”Վոլգայի” հարձակվող Արթուր Սարկիսովը թեթև վնասվածքով միացել է իր ակումբին: Հունիսի 12-ին ”Վոլգան” կանցկացնի երկկողմանի խաղ, իսկ հաջորդ օրը կվերադառնա Նիժնի Նովգորոդ։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ էր դարձել մայիսի 31-ին կայացած Ալժիրի դեմ ընկերական խաղում։  

”Դեմ եմ”-ի երթին մասնակցում են նաև ուսուցիչներ. կոչ նախարարներին

՛՛Դեմ եմ՛՛ շարժումն այսօր երթ է կազմակերիպել, սակայն ոչ թե բողոքի, այլ սատարման:  ՛՛Եկե՛ք բոլորս մեկ բռունցք դառնանք ու սատարենք մեր բազմաթիվ քաղաքացիներին, ովքեր ենթարկվում են ճնշումների գործատուների կողմից, որոնք էլ իրենց հերթին իշխանությունների ճնշման ներքո են՛՛,-ասված է երթի մասին տեղեկատվություն տվող հաղորդագրության մեջ: Շարժման մասնակիցներից Դավիթ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենք բազմաթիվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի