09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չհասցրեց շնորհավորել Անդրանիկ Մարգարյանին /վիդեո/

2007թ. մարտի առաջին տասնօրյակն էր: Աշխատում էի Կապանի “Խուստուփ” հեռուստաընկերությունում: Աշխատանքային հերթական թռուցիկաժողովում տնօրեն ու գլխավոր խմբագիր Սասուն Մանուկյանը ասաց, որ Մեղրի եմ գործուղվում եւ պիտի հանդիպեմ այն ընտանիքի հետ, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բնակարան է հատկացրել: Մտածեցի հերթական արձանագրային նյութերից կլինին: Գնացի, հանդիպեցի, ու……

Տանտիրուհին՝ տիկին Մարինեն ոգեւորված պատմում էր, թե պայմանավորվել է, հունիսի 12-ին ինչ է տանելու վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդին: “Արեւահամ միրգ եմ տանելու, չիր էլ եմ արդեն սարքում, դե հազարից մեկ վարչապետին եմ հանդիպելու, հա մեկ էլ թզի արաղ: Ասում են ինքը չի խմում, բայց հարեւաններին, ընկերներին կհյուրասիրի”,-ասաց նա:

Ոգեւորության հետ հուզմունք կար՝ Անդրանիկ Մարգարյանը Սյունիք էր այցելել, հասել Մեղրի ու տիկին Մարինեին լսել: “Ասացի տուն չունեմ, հերթագրվել եմ, 3 տղա ունեմ, բանակ են գնալու, կօգնենք տուն գնեմ, մի քիչ է փող ունեմ”,-պատմեց նա: Վարչապետն էլ ասաց՝ փողդ պահի տղաներիդ առողջ մեծացրու: “Աղոթիր, Աստված մեծ է”,-ասաց Անդրանիկ Մարգարյանը մեղրեցի տիկնոջը: Մեկ շաբաթ հետո նրան կանչում են քաղաքապետարան՝ փաստաթղթերը ձեւակերպելու համար: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նրանց բնակարան էր նվիրել: 

“Ասի պարոն քաղաքապետ, մեր վարչապետի ծնունդը ե՞րբ ա… Կարամ գնամ: Ասաց դու պատրաստվի՝ կգնաս”,-պատմում էր տիկին Մարինեն:

Բայց չհասցրեց: Հիմա ամեն տարի հունիսի 12-ին Կոմիտասի անվան պանթեոն է գալիս՝ զավակների հետ՝ շնորհավորում վաղամեռիկ վարչապետին, աղոթում նրա հոգու հանգստության համար:

Այսպիսին էր Անդրանիկ Մարգարյանը՝ սրտամոտ, ցավին տեղյակ, հոգսին՝ օգնող, իրեն չէր դասում հասարակ քաղաքացիներից..

Շնորհավոր ծնունդդ, վարչապետ…

Դիտեք նաեւ տեսանյութը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ