08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 18, 2014

՛՛Մանկությունս 15 մանկատներում եմ անցկացրել՛՛ /վիդեո/

Լենինականի երբեմնի հզոր ձեռնարկություններից մեկում՝ «Լենտեքստիլ» կոմբինատում 50 տարի աշխատած և ամբողջ կյանքը հանրակացարանում բնակված միայնակ տարեց կինը ներկայումս էլ շարունակում է բնակվել կիսաքանդ, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից զուրկ նախկին գործարանային նույն հանրակացարանի շինությունում: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ միայնակ տարեց կինը պատմել է, որ իր աշխատանքային կենսագրությունը Լենինականի տեքստիլ կոմբինատում սկսել է դեռ […]

Կուտակայինին փոխարինած նոր նախագիծն Արտեմ Ասատրյանին բավարարում է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը համաձայն չէ ընդդիմադիր պատգամավորների հայտարարությունների հետ, թե Կառավարությունը շտապում է՝ նախագծեր ներկայացնելով ԱԺ արտահերթ նիստին, որոնք ԱԺ հանձնաժողովններում չեն քննարկվել։ ՛՛Սահմանադրութան նորմի շրջանակներում են ներկայացվել՛՛,-լրագրողներին ասաց նա։ Նախարարն, անդրադառնալով Կառավարության կողմից ներկայացված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի փոխարեն առաջարկված օրենքի նոր՝ ՛՛Նպատակային սոցիալական վճարների մասին՛՛ նախագծին, ի տարբերություն ՛՛Դեմ […]

Թող կարմիր գծերը գծեն դատախազության մոտ.”Դուրս մեր գրպանից” նախաձեռնությունը անհնազանդություն կցուցաբերի/վիդեո/

“Մենք դիմում ենք ներկայացրել կառավարությանը և պահանջել ենք, որ կասեցնեն բոլոր տիպի տեսաձայնագրող սարքերով գրանցվող իրավախախտումները և մեր հետ նստեն, համագործակցելու և ընդլայնված հանրային քննարկումների արդյունքում լինեն բարեփոխումներ”,-այսօր կառավարության շենքի մոտ բացօթյա մամլո ասուլիսի ժամանակ ասաց “Դուրս եկեք մեր գրպանից” նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը և հավելեց, որ կառավարության նամակների բաժնից իրենց այսօր տեղեկացրել են, որ […]

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն իսկապես իր տեղում չէ /ֆոտո/

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակն ունի հետևյալ բովանդակությունը. «Դեռևս սույն թվականի մարտի 10-ի  գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ պարոն Արեյանը պահանջեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարից կարգի բերել Օղակաձև զբոսայգին իր ողջ ծավալով և պատասխանատվության ենթարկել բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր  վարձակալած տարածքներում չեն […]

՛՛Հայոց Արծիվների՛՛ հերթական այցը Հայաստանի և Նախիջևանի սահմանագծի մարտական հենակետեր /ֆոտո/

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն,  www.hayocartsivner.am) Հայոց Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում, այդ թվում նաև սահմանագծի մարտական հենակետերում կազմակերպում և իրականացնում է հայրենասիրական,  ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալի, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման տեսքով:         «Հայոց Արծիվներ» Կազմակերպության […]

”Սպարտակը” փոխարինող է փնտրում Արաս Օզբիլիսին

Մոսկվայի ”Սպարտակն” արդեն իսկ փոխարինող է փնտրում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին, ով ծնկի խաչաձեւ կապանների կտրվածք ստանալու պատճառով բաց կթողնի գալիք մրցաշրջանի զգալի հատվածը: ”Օզբիլիսի վնասվածքի պատճառով մեզ մոտ առաջացել է պրոբլեմային գոտի, և նոր մարզիչ Մուրատ Յակինը գիտի դրա մասին”,- նշել է ակումբի մարզական տնօրեն Ռոման Աբախաձեն: Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը վնասվածք էր […]

Նախագիծը չընդունվեց. ՀՀԿ-ն ընդմիջում վերցրեց

Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից հայտարարված ընդմիջումից հետո արտահերթ նիստը շարունակվեց: Նիստի անցկացման հատուկ ընթացակարգի մասին որոշման հարցը դրվեց քվեարկության, այն ընդունվեց 67 կողմ, 26 դեմ և 2 ձեռնպահ ձայների քվեարկությամբ: ԱԺ-ը կազմակերպեց նախորդ նիստում եղած հարցերի քվեարկությունը, ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին օրենքի նախագիծը չընդունվեց: Որից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը […]

Քոքոբելյանն առաջարկում է էլեկտրաէներգիայի թանկացման հարցով հանձնաժողով ստեղծել

ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր արտահերթ նիստի ժամանակ առաջարկեց էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումն ուսումնասիրելու հարցով ստեղծել ժամանակավոր հանձնաժողով: ՛՛Գաղտնիք չէ, որ հանրության մեջ դժգոհություն կա հոսանքի գնի բարձրացման հետ կապված ու խորհրդարանական լսումներն այս թեմայով, որոնք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից երեկ կազմակերպվել էին, ցույց տվեցին, որ հասկանալի չէ, թե ինչ պայմաններում են կատարվել ներդրումներ՛՛,-ասաց […]

“Դ!եմ եմ” նախաձեռնության անդամները պատգամավորներից պահանջում են…/լրացված/վիդեո/

Այս պահին Ազգային ժողովում քննարկվում է կուտակային կենսաթոշակի մասին օրենքում կառավարության ներկայացրած փոփոխությունները : “Դեմ եմ” քաղաքացիական նախաձեռնության անդամները Աժ դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը նշեց, որ իրենք պահանջում են բաց, հանրային քննարկում: Ակցիային մասնակցում են շուրջ 4 տասնյակ երիտասարդներ, որոնք վճռական են տրամադրված: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի