21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Թող կարմիր գծերը գծեն դատախազության մոտ.”Դուրս մեր գրպանից” նախաձեռնությունը անհնազանդություն կցուցաբերի/վիդեո/

“Մենք դիմում ենք ներկայացրել կառավարությանը և պահանջել ենք, որ կասեցնեն բոլոր տիպի տեսաձայնագրող սարքերով գրանցվող իրավախախտումները և մեր հետ նստեն, համագործակցելու և ընդլայնված հանրային քննարկումների արդյունքում լինեն բարեփոխումներ”,-այսօր կառավարության շենքի մոտ բացօթյա մամլո ասուլիսի ժամանակ ասաց “Դուրս եկեք մեր գրպանից” նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը և հավելեց, որ կառավարության նամակների բաժնից իրենց այսօր տեղեկացրել են, որ նամակը մակագրվել է ոստիկանապետին:

“Դուրս եկեք մեր գրպանից” նախաձեռնության անդամ Արտաշես Միսակյանը նշեց, որ Կառավարության կողից տուգանքները որոշակի չափով նվազեցնելու որոշումը կապ չունի իրենց դիմումի հետ, քանի որ այդ որոշման մեջ կարմիր գծերևի մասին խոսք չկա:

“Սրանք ապօրինի փողային գանձումներ են, ընկերս ինչպես ասեց հենց ստատիստիկայի համաձայն ոչ մի ձևով չեն նպաստում երթևեկության կանոնների ավելի բարելավմանը, ավելին ավելի ջղայնացնում է վարորդներին”,-ասաց Միսակյանը:

Նախաձեռնության անդամները տեղեկացրին նաև, որ վաղը ժամը 12 անց 30-ին անհնազանդության ավտոերթ կանցկացվի Արշակունյաց պողոտա, Կոմիտասի անվան պանթեոնի դիմայի մայթին:

“էսօր հեռախոսիս մեջ 100 դրամ չկա, փաստորեն ես պիտի 5 հազար տուգանվեմ՝ ինչ՞ի համար: Կարմիր գծերը ու գծանշումները թող կատարեն դատախազության մոտ՝ ամբողջ ժողովրդի գազի պարտքը կտան , այնտեղ չկա, նշանները դրածա… ”,-հավելեց նախաձեռնության անդամը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ