10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն իսկապես իր տեղում չէ /ֆոտո/

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակն ունի հետևյալ բովանդակությունը. «Դեռևս սույն թվականի մարտի 10-ի  գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ պարոն Արեյանը պահանջեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարից կարգի բերել Օղակաձև զբոսայգին իր ողջ ծավալով և պատասխանատվության ենթարկել բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր  վարձակալած տարածքներում չեն կատարում իրենց պարտավորությունները:

 

Ավելացնեմ, որ այս հարցով մարտի 12-ին  դիմել եմ ՁԵզ և մարտի 18-ի  Ձեր պատասխանից ուղղակի  մեջբերում եմ. «Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին առաջարկվել է, որպեսզի իրականացվեն համապատասխան միջոցառումներ՝ նշված տարածքում վարձակալի կողմից կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար կամ լուծելու տարածքի վարձակալության պայմանագիրը»:

 

Այսօր՝ հունիսի 18-ին,  Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում՝ Վարդանանց փողոց հ.15/4 հասցեում   գտնվող կիսակառույցի շրջակայում, ոչինչ չի փոխվել, չնայած`  կառուցապատող «Մանկական զվարճալիքների կենտրոն»  և «Լենա Թովմասյան»  ՍՊ ընկերություններին 16.07.2013թ. տրվել է հ.01/18-34029-674 շինարարության նոր թույլտվություն, սակայն շինարարական աշխատանքները կառուցապատողի կողմից դեռևս չեն վերսկսկվել: Եվ չնայած գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ  ոռոգման պատասխանատուները  զեկուցում են, որ Երևանը 100%-ով  ապահովված է ոռոգման ջրով` այդ տարածքը  անջուր է, անխնամ և   բարդիների պուրակի ծառերը համարյա չորացել են: Ավելացնեմ, որ չորացող բարդիների տակ, նախկին   «Նիկ»  սրճարանի տարածքում, ինչ-որ ծածկեր  են հայտնվել, որտեղ գործում է դեռևս անհայտ  սրճարան:

 

Ի դեպ, նույն վիճակում է  Վարդանանց 32 հասցեի կիսակառույցը, որին կից մայթը արդեն փլվել է այդ կիսակառույցի պատճառով, և ոչ մի աշխատանք այնտեղ չի կատարվում, չնայած` տրվել է շինարարության թույլտվություն:

 

Ոչ միայն Օղակաձև այգու, այլև Կենտրոնի մաքրությունը  անչափ զիջում է Երևանի մյուս վարչական շրջաններին, նշանակում է` Կենտրոնի վարչական շրջանի ղեկավարն իսկապես իր տեղում չէ ու պատահական չէ, որ գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ ամենից շատ բանավոր նկատողությունների ինքն է արժանանում, սակայն դեռևս իր տեղում է: Հետաքրքիր է, ինչո՞ւ:

 

Խնդրում եմ  ասել, թե  ինչ է  լինելու  Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում՝ Վարդանանց փողոց հ.15/4 հասցեում   գտնվող կիսակառույցի ճակատագիրը, եթե 1 տարի առաջ տրված թույլտվության համաձայն շինարարական աշխատանքները կառուցապատողի կողմից դեռևս չեն վերսկսկվել: Ինչո՞ւ չի լուծարվում տարածքի վարձակալության պայմանագիրը, որպեսզի գոնե Երևանի կանաչապատման գրասենյակը տիրություն անի այդ տարածքին:

 

Կից ներկայացնում եմ  17.06.2014թվականին  արված տարածքի լուսանկարները»:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ