08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 14, 2014

‘’Ջորջիո ԱՐՄԱՆԻ’’-ն դատի է տվել Էկոնոմիկայի նախարարությանը. Ժամանակ

Համաշխարհային իտալական բրենդ ‘’Ջորջիո ԱՐՄԱՆԻ’’ Ս. Պ. Ա. Միլան, Սվիս Բրենչ ընկերությունը դատի է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը եւ արդեն մի քանի տարի պայքարում է Հայաստանի դատարաններում։ Այժմ ‘’Ջորջիո ԱՐՄԱՆԻ’’-ի գործը վարչական դատարանում է։ Խնդիրն այն է, որ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունը Արարատի մարզի Արտաշատ քաղաքին  մերձակա ‘’Այգեպատ’’ գինու-կոնյակի գործարան’’ ՍՊԸ-ին թույլատրել է արտադրած […]

Սամվել Ալեքսանյանն էլ է մոլ բացում. Առավոտ

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, հավանաբար, ծանր է տարել, որ Երեւանում նրա ընտանիքին պատկանող առևտրի կենտրոններից` ‘’Երեւան Սիթիներից’’ ավելի մեծ ‘’մոլ’’-եր են բացվել: Ուստի նա որոշել է ‘’մոլ’’-երի մեջ էլ լինել խոշորը: 2016-ին կբացվի ‘’Մալաթիա մոլը’’, այն լինելու է 5 հարկանի հսկայական շինություն, որի 2 հարկերը ստորգետնյա են լինելու: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։  

Կարինե Աճեմյանն առանցքային անձ է սկսում դառնալ. Հայկական ժամանակ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը խորհրդարանում սկսում է շատ կարևոր, կարելի է ասել, առանցքային անձ դառնալ, թեև երեկ ‘’Հայկական ժամանակի’’ թղթակցի հետ զրույցում նա, ըստ էության, չի ցանկացել դա խոստովանել: Երեկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Ցեղասպանության թեմայով կազմակերպված Աժ լսումների ժամանակ մասնակիցներին տրված նյութերի փաթեթում Կարինե Աճեմյանի անվան դիմաց մի շարք պաշտոններ են նշված եղել՝ […]

Սամվել Ալեքսանյանի անվան դասարանի ցուցանակը կհանվի. Հայկական ժամանակ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ‘’Հայկական ժամանակի’’ հարցմանն ի պատասխան, երեկ վստահեցրել են, որ Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի դասարաններից մեկի վրա տեղադրված ցուցանակը, որտեղ գրված է ‘’Սամվել Ալեքսանյանի անվան դասարան’’, հանվելու է:  Քաղաքապետարանից երեկ ասել են, թե ցուցանակի վրա պարզապես պետք է գրված լիներ, որ դասարանը վերանորոգվել և կահավորվել է Սամվել Ալեքսանյանի […]

Թող ծպտուն հանեին, երբ Ալիեւը ֆաշիստ էր անվանում հայերին /վիդեո/

Հունիսի 13-ին կայացած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել եւ  ամփոփվել են տեղի ունեցած համայնքային ընտրությունների արդյունքները:  Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ մեծ համայնքներում հաղթել են Հանրապետականները: Ինչ վերաբերում է ռուս լրագրող  Դմիտրի  Կիսիլյովի խորհրդարանում արած հայտարարությանը, ապա Շարմազանովի խոսքով արտգործնախարարությունն անդրադարձել է եւ իր կարծիքով,  Կիսիլյովն այն պերսոնան չէ, որ […]

ՀՀԿ գրասենյակում ֆուտբոլը առանց գարեջրի էր.լրագրողական կրքեր /վիդեո, ֆոտո/

Հունիսի 13-ին հրավիրված ՀՀԿ գործադիր մարմնի նիստը ժամը 21.00-ին էր նախատեսված: Այն երեքուկես ժամից ավելի տեւեց, իսկ ՀՀԿ գրասենյակում աշխատող լրագրողները ժամանակը հետաքրքիր անցկացնելու համար  հաճույքով ձեռնամուխ եղան Իսպանիա-Նիդեռլանդներ ֆուտբոլային խաղի դիտմանը: Չնայած գարեջուրը պակասում էր, սակայն կրքերը պակաս թեժ չէին: Ի դեպ, ոմանք նաեւ խաղադրույքներ էին արել:  Նշենք, որ խաղը ավարտվեց 5:1 հաշվով, հաղթեցին […]

Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն ավելի շատ քվե ունեցավ, քան բոլոր ուժերը միասին վերցրած /վիդեո/

ՀՀԿ-ն այն կուսակցություններից չէ, որ մինչեւ ժամը մեկ այլ բան են մտածում, մեկից հինգը լրիվ այլ բան, 5-ից 9-ը շփոթում են թե ինչ են մտածել: Նման միտք լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մասնավորապես նշելով, որ ՝ համամասնական ընտրակարգին անցնելու ՀՅԴ օրենսդրական աջարակը քննարկվել է եւ քաղաքական մեծամասնությունը իր կարծիքն ասել […]

Քառյակի 12 կետերից որոշները պոպուլիստական են. Շարմազանով /վիդեո/

Քառյակի 12 կետանոց պահանջներում կան պոպուլիստական կետեր, որոնք իշխանության համար ընդունելի չեն:  ՀՀԿ Գործադիր մարմնի  նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, երեք շաբաթ առաջ Ազգային ժողովը ընդունեց կառավարության ծրագիրը եւ հայտարարվեց, որ լսելու են նաեւ ընդդիմության տեսակետը, որոնք պոպուլիստական չեն եւ իշխանությունը  պատրաստ է համագործակցության: “12 Կետերի մեջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի