19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 14, 2014

Արթուր Ավագյանը կարող է տեղափոխվել Ղազախստան

Կապանի «Գանձասարի” 26-ամյա պաշտպան Արթուր Ավագյանը կարող է տեղափոխվել Սեմեյի ”Սպարտակ”, տեղեկացնում է Sports.kz-ն: Արթուր Ավագյանը Բարձրագույն խմբի ավարտված մրցաշրջանում 21 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ: Հանդես է եկել նաև ”Կիլիկիայում” և ”Արարատում”: Խաղացողը ղազախական ակումբ կարող է տեղափոխվել վարձավճարով՝ մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Հայ պատգամավորները կմեկնեն Բաքու. Ադրբեջանը երաշխավորել է

Հունիսի 16-18-ը Բաքվում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի ‘’Ռոս-Ռոութ’’ սեմինարին Հայաստանից կմասնակցեն Աժ պաշտպանության, ՆԳ, ԱԱ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը և ‘’Ժառանգություն” խմբացկության քարտուղար Թևան Պողոսյանը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց Թևան Պողոսյանը:  Վերջինս հայտնեց, որ Ադրբեջանն իրենց անվտանգության երաշխիքներ է տվել:

Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել Երևանում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքում «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի Կոլա բոթլեր» ընկերության «Պեպսի» շշալցման գործարան, որտեղ ներկա է գտնվել «Սանդորա» բնական հյութի արտադրության նոր հոսքագծի գործարկման արարողությանը, ծանոթացել գործարանում իրականացված ներդրումներին, ընկերության զարգացման ծրագրերին: Հանրապետության Նախագահը շրջել է հոսքագծի գործարկման առիթով բացված տաղավարներում, գործարանի արտադրամասերում: Պատասխանատուների հավաստմամբ, «Սանդորա» բնական հյութերը վաճառքի են հանվելու ինչպես […]

Չծխել “Գրանդ Տոբակո”-ում. օրվա կադր

“Գրանդ Տոբակո” ընկերության բոլոր արտադրամասերի մուտքերի մոտ ծխելը արգելոց ցուցանակա կա: Ի դեպ, ընկերության աշխատակիցներից շատերը Henaran.am-ի այն հարցին, թե ծխում են՝ պատասխանեցին, որ խելքը մարդը չի ծխի: Չեն ծխում, բայց արտադրում են՝ անհրաժեշտ է…..

Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է

Հունիսի 14-ի ժամը 10.00-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները վերսկսվել են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է: *** Հիշեցնենք, որ մայիսի 27-ին, ժամը 14.43-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Լարսում տեղի ունեցած փլվածքի հետևանքով անհայտ կորածները եղել են 8-ը, որից 1-ի դին, ով հանդիսացել է Հարավային Օսեթիայի քաղաքացի, հայտնաբերել են տեղի հիվանդանոցներից մեկում, իսկ մնացած […]

Հրաչի մայրը աղեկտուր ողբում էր. գյուղապետի սպանությունը դեռ բացահայտված չէ /վիդեո/

“Հրաչ Մուրադյանը անգամ իր ամուսնական մատանին վաճառեց Զորաց պանթեոնը սարքելու համար: Պետոյի ու ընկերների առաջ հոգու պարտքն էր կատարում: Չգիտեր, որ տարիներ հետո այստեղ կթաղվի նաև ինքը”,-Henaran.am-ի թղթակցին պատմեցին պռոշյանցիները: Հրաչ Մուրադյանի մայրը որդու գերեզմանին փարված աղեկտուր ողբում էր….հպարտ կլիներ, թե որդին ընկներ պատերազմի դաշտում: Բայց Հրաչը ընկավ դավաճան հայի գնդակից: Մինչև այսօր Հրաչին սպանողը […]

Բերեզովսկին ևս մեկ տարի կխաղա ”Դինամոյում”

Մոսկվայի ”Դինամոյի” գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը Итар-Тасс-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով օգոստոսին կդառնա 40 տարեկան, շարունակելու է ելույթները մոսկովյան ակումբում: ”Բերեզովսկին մեզ մոտ կմնա ևս մեկ տարի, իսկ դրանից հետո աստիճանաբար կանցնի այլ կարգավիճակի: Ամեն դեպքում, ես նրա հետ անձամբ եմ խոսել ապագայի վերաբերյալ”,-նշել է Չերչեսովը:

Դատավորն անձնական վիրավորանք հասցրեց ազատամարտիկին /վիդեո/

”Նախախորհրդարանը” տեղեկացնում է. Հունիսի 13-ին կայացավ քաղբանտարկյալ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով հերթական դատական նիստը։ Դատական նիստի ընթացքում դատավոր Լ. Ավետիսյանն անձնական վիրավորանք հասցրեց ազատամարտիկներից մեկին, որը խիստ զայրացրեց բոլոր ներկաներին, որոնք պահանջեցին դատավորից ներողություն խնդրել ազատամարտիկից: Դատական նիստն ավարտվեց Վոլոդյա Ավետիսյանին ուղղված ”Ազատություն, ազատություն” վանկարկումներով: Մանրամասները՝ տեսնյութում.

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի