06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Սամվել Ալեքսանյանի անվան դասարանի ցուցանակը կհանվի. Հայկական ժամանակ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ‘’Հայկական ժամանակի’’ հարցմանն ի պատասխան, երեկ վստահեցրել են, որ Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի դասարաններից մեկի վրա տեղադրված ցուցանակը, որտեղ գրված է ‘’Սամվել Ալեքսանյանի անվան դասարան’’, հանվելու է: 

Քաղաքապետարանից երեկ ասել են, թե ցուցանակի վրա պարզապես պետք է գրված լիներ, որ դասարանը վերանորոգվել և կահավորվել է Սամվել Ալեքսանյանի կողմից, ու, հավանաբար, ցուցանակը պատրաստող վարպետներն են սխալվել, քանի որ ավանդաբար սովոր են պատրաստել ինչ-որ մեկի անվանակոչության մասին վկայող ցուցանակներ:

Նշենք, որ Աժ հանրապետական պատգամավորի անունով դասարանի մասին տեղեկությունը հրապարակել էր irakan.info-ն, ինչն էլ հանրային հնչեղություն էր ստացել՝ հարուցելով շատերի զայրույթն ու վրդովմունքը: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լուսանկարը`  irakan.info-ի:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ