08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 3, 2014

Քրեական աշխարհում իրավիճակը իսկապես լարված է. Ժողովուրդ

”Ժողովուրդը՛՛ գրում է. ՛՛..Իսկապես իրավիճակը քրեական աշխարհում լարված է: Պարզվում է՝ ՛՛Օշականցի Գևորիկի՛՛ ծեծը տեսանկարահանվել է և գրեթե բոլոր քրեական հեղինակությունների բջջային հեռախոսների մեջ առկա են այդ վիդեոկադրերը:  Դա նշանակում է, որ  Գևորգ Մելիքյանը իր՝ ՛՛օրենքով գողի՛՛ տիտղոսը պահելու համար պետք է հրապարակավ գոնե ապտակի Երրորդմասի Լյովիկին: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Այսօր Հայաստանի հավաքականը մեկնում է Գերմանիա

Հունիսի 3-ին Հայաստանի ազգային հավաքականը ուղիղ չարտերային թռիչքով Ժնևից կմեկնի Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղից կտեղափոխվի Մայնց: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ Գերմանիայում անցկացվող մարզական հավաքի շրջանակներում թիմը կանցկացնի օրական մեկ մարզում: Հունիսի 5-ին, ժամը 16:15-ին, ”Կոֆաս Արենա” մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի նախախաղային մամուլի ասուլիսը: Ժամը 17:00-ին կսկսվի Հայաստանի ազգային […]

Ուկրաինայի դեսպանը վերադարձել է Հայաստան. Ժամանակ

Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան Երեւանում է։ Դեսպանատան հեռախոսավարուհին երեկ ‘’Ժամանակին’’ տեղեկացրել է, որ դեսպանն աշխատավայրում է եւ դեսպանատան աշխատակիցների հետ խորհրդակցություն է անցկացնում։ Թերթի տեղեկություններով՝ այսկերպ Ուկրաինայի նորընտիր իշխանությունն իր դրական տրամադրվածությունն է արտահայտել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին ուղղված ՀՀ նախագահի շնորհավորանքին: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:  

Խելամիտ ՛՛դեպորտ՛՛ արվածները գտել են ելքը. Իրատես de facto

Վերջին շրջանում զգալիորեն մեծացել է ՌԴ-ից Հայաստան ”դեպորտ” արված քաղաքացիների թիվը։ Անգամ այն հայերը, որոնք տասը և ավելի տարիներ ապրել ու աշխատել են Մոսկվայում, հիմա Հայաստան են ՛՛ուղարկվել՛՛: Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների առնչությամբ օրենքի խստացումը պատճառ դարձավ այսօրինակ վիճակին, ինչից հնարամիտ հայերը փորձում են ելք գտնել։ Օրերս ՛՛արտաքսված՛՛ հայերից մեկը ՛՛Իրատես de facto”-ի հետ զրույցում անկեղծացել […]

ՍԴ անդամ կնշանակվի Դավիթ Հարությունյանի ՛՛կադրը՛՛. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ-ը Սահմանադրական դատարանի նոր անդամ է առաջարկելու ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանին: Նրա թեկնածությունը երեկ ներկայացվել է ԱԺ, և սկսել են քննարկել խմբակցություններում: Հարցն ավտոմատ մտնելու է ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ: ԱԺ համաձայնությունն ստանալու դեպքում Թունյանը փոխարինելու է ՍԴ անդամ Վալերի Պողոսյանին, որի պաշտոնավարման […]

ՕԵԿ-ը փորձում է լցնել ընդդիմության դատարկ մնացած ՛՛սուրբ տեղը՛՛. Հրապարակ

Մինչ ոչ իշխանական քառյակը մինչև աշուն փորձում է ժամանակ տալ կառավարությանը, ՕԵԿ-ը փորձում է լցնել ընդդիմության դատարկ մնացած ՛՛սուրբ տեղը՛՛: Պարտադիր կուտակայինի մասին օրենքի նախագիծը ՛՛սեղանին՛՛ դնելուց հետո երեկ էլ ՕԵԿ-ը 100 տոկոս համամասնական համակարգի ՛՛վերմակն՛՛ է քաշել իր ոտքերին` հայտարարելով, որ սկսում է ընտրական բարեփոխումների շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու կոնսուլտացիաներ` խորհրդարանական և արտախորհրդարանական […]

Տեր-Պետրոսյանը լռեցրել է կուսակցության ներսում առկա որոշ ըմբոստությունը. 168 ժամ

՛՛168 ժամը՛՛ գրում է. ՛՛Մայիսի 31-ին տեղի է ունեցել ՀԱԿ հանրապետական խորհրդի և վարչության համատեղ նիստը: Իսկ ինչ է ասել Լևոն Տեր-Պետրոսյանն այս միջոցառման մասնակիցներին: Ասել է, որ պետք է կառավարությանն աշխատելու ժամանակ տալ, և ՀԱԿ-ի կողմից այնքան էլ բարոյական չի լինի կառավարության ձևավորումից անմիջապես հետո պահանջել կառավարության հրաժարականը: Պարզ է, որ նիստը Տեր-Պետրոսյանն անցկացրել […]

ԼՂ-ում արտադրված ապրանքները ԵՏՄ-ի շուկա կմտնեն՝ որպես Հայաստանում արտադրված ապրանքներ. Հայկական ժամանակ

‘’Եվրասիական եռյակն’’ արդեն իսկ որոշում կայացրել է, որ ՀՀ-ի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո ԼՂ-ում արտադրված ապրանքները հնարավորություն կունենան ԵՏՄ-ի շուկա մուտք գործել՝ որպես Հայաստանում արտադրված ապրանքներ։ Այս մասին ՛՛Հայկական ժամանակի՛՛ հետ զրույցում ասել է Մոսկվայի ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ քաղաքական կենտրոնի գործադիր տնօրենի տեղակալ Յուլյա Յակուշեւան՝ հայտնելով, որ անցյալ շաբաթ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Ղազախստանի նախագահի […]

Կառավարությունն էլ է խուսափում պարտադիրից. Հայկական ժամանակ

Կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հանելուց հետո ՀՀ կառավարությունը պետք է շարունակեր իր մասնաբաժնով կենսաթոշակային հիմնադրամներին վճարել աշխատողների աշխատավարձի 5 տոկոսի չափով գումարներ։ Ամսական միջինը այդ գումարը պետք է կազմեր մոտ 1,6 միլիարդ դրամ, իսկ 5 ամսվա ընթացքում՝ 8 միլիարդ դրամ։ Սակայն, համաձայն ինտերակտիվ բյուջեի, հունիսի 2-ի դրությամբ բյուջեից վճարվել է ընդամենը 806 մլն դրամ կամ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի