06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՍԴ անդամ կնշանակվի Դավիթ Հարությունյանի ՛՛կադրը՛՛. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ-ը Սահմանադրական դատարանի նոր անդամ է առաջարկելու ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանին: Նրա թեկնածությունը երեկ ներկայացվել է ԱԺ, և սկսել են քննարկել խմբակցություններում: Հարցն ավտոմատ մտնելու է ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ:

ԱԺ համաձայնությունն ստանալու դեպքում Թունյանը փոխարինելու է ՍԴ անդամ Վալերի Պողոսյանին, որի պաշտոնավարման ժամկետը լրացել էր մարտի 25-ին, և որը ՍԴ դատավոր է նշանակվել այդ մարմնի ստեղծման օրվանից: Արա Թունյանը ծնունդով Ստեփանակերտից է, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, դասավանդում էր Հայ-ռուսական սլավոնական համալսարանում: Նա համարվում է Դավիթ Հարությունյանի կադրերից և Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին նախագահի պետաիրավական վարչության պետն էր՛՛:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ