06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Տեր-Պետրոսյանը լռեցրել է կուսակցության ներսում առկա որոշ ըմբոստությունը. 168 ժամ

՛՛168 ժամը՛՛ գրում է. ՛՛Մայիսի 31-ին տեղի է ունեցել ՀԱԿ հանրապետական խորհրդի և վարչության համատեղ նիստը: Իսկ ինչ է ասել Լևոն Տեր-Պետրոսյանն այս միջոցառման մասնակիցներին: Ասել է, որ պետք է կառավարությանն աշխատելու ժամանակ տալ, և ՀԱԿ-ի կողմից այնքան էլ բարոյական չի լինի կառավարության ձևավորումից անմիջապես հետո պահանջել կառավարության հրաժարականը:

Պարզ է, որ նիստը Տեր-Պետրոսյանն անցկացրել է, որ լռեցնի իր կուսակցության ներսում առկա որոշ ըմբոստությունը: Ինչպես հայտնի է, ՀԱԿ որոշ անդամներ համարձակություն ունեն մեղադրելու կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին՝ ԲՀԿ-ի հետ համագործակցելու և այդ պատճառով իշխանափոխության գործը տապալելու մեջ, բայց այդ ամենը սպառվում է, երբ նրանց դեմ է դուրս գալիս Լևոն Տեր-Պետրոսյանը, ով իր անսխալականության աքսիոմայով ճնշում է ցանկացած այլակարծություն՛՛:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ